Քանդակագործական կավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանդակագործ Կարիեր Բելյոզ կիսանդրին, պատրաստել է Օգյուստ Ռոդենը (1882): Թրծակավ, կավե նախնական մոդել:
Կավե հսկա քանդակներ Կարուարուում (Բրազիլիա):

Քանդակագործական կավ (անգլ.՝ Modelling clay), (նաև կաղապարման կամ ձևավորման, մոդելավորման կավ) օգտագործվում են քանդակների ստեղծման և շինարարության մեջ։ Նյութերի բաղադրությունները և դրանց արտադրության գործընթացները զգալիորեն տարբերվում են[1]։

Կերամիկական կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթե կավից պատրաստված վարդեր և խխունջներ

Կերամիկական (խեցեգործական) կավերը ջրային հիմքով նյութեր են, որոնք պատրաստված են կավե հանքանյութերից և խառնվում են այլ առաջնային նյութերի հետ։ Դրանք եփվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում այնպես, ինչպես թրծվում են մեզ հայտնի կերամիկան, տերակոտան, հախճապակին և ճենապակին։ «Paper clay» կարող է լինել այս կավային զանգվածներից յուրաքանչյուրի մեջ, քանի որ դրանց ավելացվում է մշակված ցելյուլոզային մանրաթելերի քիչ քանակություն։ Ջեռոցի մեջ թուղթն այրվում է՝ թողնելով միայն կավե զանգվածը։ Թրծման ջերմաստիճանը և ընտրված փայլի շերտը պետք է համապատասխանեն օգտագործված կավի զանգվածին։

Յուղային հիմքով կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուղի վրա հիմնված կավերը պատրաստվում են յուղերի, մոմանյութերի և կավե հանքանյութերի տարբեր համադրություններով։ Քանի որ յուղերը չեն գոլորշիանում, ինչպես ջուրը, յուղի վրա հիմնված կավերը մնում են ճկուն, նույնիսկ եթե երկար ժամանակ մնում են չոր (ցածր խոնավության) պայմաններում։ Յուղային հիմքով կավերից պատրաստված արտադրանքները հնարավոր չէ թրծել, հետևաբար դրանք չեն համարվում կերամիկա։ Քանի որ յուղերի մածուցիկությունը մեծանում է ջերմաստիճանի բարձրացման հետ, հետևաբար պլաստիկության վրա ազդում են տաքացնելով կամ հովացնելով կավը։ Յուղի վրա հիմնված կավերը ջրի մեջ չեն լուծվում։ Դրանք կարող են վերաօգտագործվել, այս նյութերը շատ են օգտագործվում նկարիչ-անիմատորների կողմից, ովքեր թեքում և շարժում են իրենց մոդելները։ Դրանք առկա են բազմազան գույներով և թունավոր չեն։

Պոլիմերային կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական կավ. կավե մոդել BMW

Պոլիմերային կավը մոդելավորման նյութ է, որը պնդանում է 129 °C-ից 135 °C ջերմաստիճանում 15 րոպեի ընթացքում և գործընթացում էապես չի նվազում և չի փոխում ձևը։ Չնայած կոչվում է «կավ», սակայն չի պարունակում կավային հանքանյութեր։ Պոլիմերային կավը վաճառվում է արհեստագործական և նկարչական խանութներում՝ օգտագործվում է նկարիչների և երեխաների կողմից։ Պոլիմերային կավը հայտնի է նաև անիմացիայում, քանի որ այն թույլ է տալիս կադրից կադր մանիպուլյացիայի ենթարկել անշարժ ձևերը։ Պոլիմերային կավի առաջատար ապրանքանիշերն են՝ «Fimo», «Kato Polyclay», «Sculpey и Modello»:

Paper clay[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի թղթե կավ (թղթե սոսինձ) օգտագործողների երկու հիմնական խումբ. նրանք, ովքեր օգտագործում են թղթե կավը որպես չթրծված զանգված, հիմնականում լիցքաթափվելու նպատակով կամ տիկնիկներ պատրաստելու համար, և նրանք, ովքեր թղթե կավ օգտագործում են կերամիկայի արվեստի դպրոցներում քանդակներ պատրաստելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Putman, Brenda, ‘’The Sculptor’s Way: A Guide to Modelling and Sculpture’’, Farrar & Rinehart, Inc, New York, 1939 p.8