Jump to content

Պայքար հանուն կրակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայքար հանուն կրակի
ֆր.՝ La Guerre du feu
Երկիր Բելգիա
Ֆրանսիա
Ժանրprehistoric fiction?, արկածային գրականություն և ֆանտաստիկա
Թվական1911
ՀաջորդThe Giant Cat?
 La Guerre du feu Վիքիպահեստում

«Պայքար հանուն կրակի» (ֆր.՝ «La Guerre du feu»), Ժոզեֆ Ռոնի ավագի դասական վեպը[1][2] մարդկության նախապատմական անցյալի մասին, որը հրատարակվել է 1909 թվականին (առանձին հրատարակությամբ՝ 1911 թվականին[3]): Վեպի գործողությունները ծավալվում են նախնադարյան անցյալում, իսկ նրա հերոսները նախամարդիկ են։ Վեպի սյուժեն կառուցված է մարդկանց կողմից կրակի յուրացման թեմայի շուրջ։

Գրելու նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնի ավագն արդեն ունեցել է նման ստեղծագործություններ գրելու փորձ։ Ավելի վաղ լույս էին տեսել նրա «Վամիրեհ» (1892) և «Էյրիմահ» (1893) վեպերը, որոնք նույնպես նվիրված են նախնադարյան մարդկանց կյանքին։

Սերնդից սերունդ ուլամ ցեղի կյանքը կազմակերպված է կրակի շուրջ։ Նրանք պահպանում են այն, բայց չեն կարողանում նոր կրակ վառել։ Թշնամիների դեմ պայքարի ժամանակ կրակը ոչնչացվում է, և ցեղապետ Ֆաումն իր դստերը՝ Գամլային խոստանում է կնության տալ նրան, ով կվերադարձնի կրակը։ Դա կատարելու պատրաստակամություն է հայտնում ռազմիկ Նաոն՝ Ընձառյուծի որդին՝ որպես իր ուղեկիցներ ընտրելով երկու այլ երիտասարդ ռազմիկների՝ Նամին և Գավին։ Նրան դիմակայում է ցեղի մեկ այլ անդամ՝ Վայրի ցուլի որդի գազանադեմ Ագոն իր երկու եղբայրների հետ, որը նույնպես ձգտում է տիրել Գամլային։

Նաոն ընկերների հետ սկսում է կրակ փնտրել մարդկանց նկատմամբ թշնամաբար տրամադրված աշխարհում։ Նրանք խուսափում են բազմաթիվ վտանգներից, որոնք առաջանում են ինչպես վայրի գազանների, այնպես էլ օտար ցեղերի կողմից։ Նրանք պետք է պայքարեն մազոտ մարդակերների, իսկ հետագայում՝ կարմրահեր գաճաճերի դեմ։ Վերջապես, Բարեկամական վա ցեղից նրանք սովորում են, թե ինչպես կարելի է կրակ ստանալ քարերի միջոցով։ Վերադառնալով իրենց ցեղի մոտ և կռվում հաղթելով Ագոյին ու նրա եղբայրներին՝ հերոսներն ուլամներին են վերադարձնում կրակը։

Ուլամների ցեղ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆաում - ցեղի առաջնորդ
  • Գամլա, Ճահճի դուստր - Ֆաումի դուստրը
  • Նաո, Ընձառյուծի որդի
  • Նամ, Բարդու որդի
  • Գավ, Սայգայի որդի
  • Ագո, Վայրի ցուլի որդի
  • Ռուկ, Վայրի ցուլի որդի - Ագոյի եղբայրը
  • Ագոյի երրորդ եղբայրը, որի անունը չի նշվում
  • Գուն, Չոր ոսկորներ
  • Մու, Վայրի վարազի որդի
  • Գուո, Վագրի որդի

Գիտական հավաստիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում մանրամասն նկարագրվում են նախապատմական կենդանիներ՝ մամոնտ, քարանձավային առյուծ, քարանձավային արջ և այլն։ Բացի այդ, այն փորձում է վերակառուցել տարբեր նախնադարյան ցեղերի կենցաղը և բարքերը, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում (հավանաբար, կրոմանյոնցիներ և նեանդերթալցիներ)։ Այս նկարագրությունները հիմնականում հիմնված են իրենց ժամանակի գիտական տվյալների վրա, սակայն հնէաբանության և մարդաբանության հետագա զարգացումը հանգեցրել է նրան, որ այժմ դրանց իսկությունը մեծ չէ։

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պայքար հանուն կրակի» ստեղծագործության շարունակությունն է համարվում «Քարանձավային առյուծ» վեպը՝ Նաոյի Ունե որդու և նրա ընկեր Զուրայի մասին։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պայքար հանուն կրակի (1914) - ռեժիսոր Ժորժ Դենոլի ֆիլմը,
  • Պայքար հանուն կրակի (1981) - ռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի ֆրանս-կանադական ֆիլմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рони-Старший. Борьба за огонь : Доисторический роман в 3 частях с предисловием автора и вступительной статьёй М.Ц. Пуансо / Авторизованный перевод с рукописи друзей. — Санкт-Петербург: М.И. Семенов, 1911. — 216 с.
  2. «Библиография русских переводов произведений Рони-старшего». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  3. «The Quest for Fire: A Novel of Prehistoric Times (review)». Kirkus Reviews. 1967 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայքար հանուն կրակի» հոդվածին։