Պահածոյացված ձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային շրջանի պահածոյացված ձկնամթերքի ամաններ (Արալյան ծովի թանգարան)

Պահածոյացված ձուկ, թիթեղյա հերմետիկ ամաններում պահածոյացված ձկնամթերք, որն արտադրվում է թարմ, հովացրած, սառեցրած, ապխտած, մասնակի չորացրած ձկներից։ Տարբերվում են՝ բնական, բուսական յուղերով և տոմատի սոուսով ձկնային, ինչպես նաև ձկնաբանջարեղենային պահածոներ, պրեսերվներ։

Պահածոներն անվանվում են կոնկրետ ձկնատեսակի անվամբ։ Առավել տարածված են սաղմոնի, թյուննոսի, ձողաձկան և բազմաթիվ այլ տեսակի ձկնային պահածոները։

Մանրէների առաջացման և տարածման մակարդակներում ձկներն աչքի են ընկնում ցածր թթվայնությամբ, ուստի սննդի անվտանգության տեսանկյունից նմանատիպ ցածր թթվայնության սննդատեսակները (pH > 4,6) ենթարկվում են բարձր ջերմաստիճանով (116-130°C) ստերիլացման։ Ստերիլացման ժամանակ եռման կետից ավելի բարձր ջերմաստիճանային պայմանների հասնելու համար օգտագործվում են հերմետիկ ճնշումային ամաններ։ Ստերիլացումից հետո թիթեղյա ամանը թույլ չի տալիս, որ մանրէները ներթափանցեն ներսի զանգվածի մեջ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուիլյամ Շավեր (2009-01-09)։ «Տնային պայմաններում պահածոյացվող տոմատներ»։ Extension.umn.edu։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-16-ին։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 14