Պալմարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալմարիս
Կարգավիճակպատմական պետություն և կիլոմբու
Մտնում էԱլագոաս և Պերնամբուկու
Ազգաբնակչություն11 000 մարդ (1690)
Կրոնtraditional African religion?
Հիմնադրված է1605 թ.

Պալմարիս (պորտ.՝ Palmares), փախստական սևամորթ ստրուկների կողմից հիմնված պետություն (կիլոմբու) Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Պերնամբուկու կապիտանության արմավենու (palmae, այստեղից էլ անունը) անտառներում (ներկայիս Ալագոաս նահանգի տարածքում)՝ 1605-1694 թվականներին։

Բրազիլիայի ստրկատիրական ժամանակաշրջանում սևամորթ ստրուկները, որոնք ենթարկվում էին դաժան շահագործման, փախչում էին անտառները և հիմնում ամրացված ավաններ՝ կիլոմբուներ։ 1630-ական թվականներին մի քանի կիլոմբուս միավորվեցին պարզունակ ավատատիրական (տոհմացեղային կազմակերպության տարրերով) պետության մեջ։

Պետության գլուխ կանգնած էին ցմահ ընտրվող առաջնորդը և ավագների խորհուրդը։

Պալմարիսի բնակչությունը (20 000 մարդ) զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, հնդկացիների հետ կատարում փոխանակային առևտուր։ Պայքարել է պորտուգալական և նիդեռլանդական գաղությաին իշխանությունների դեմ՝ փորձելով պաշտպանել սեփական անկախությունը։

1694 թվականին տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որի ժամանակ Պալմարիսի բնակիչների մեծ մասը զոհվեց։

1696-1697 թվականներին գաղութարարներն ավերեցին Պալմարիսի վերջին ամրությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 85
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմարիս» հոդվածին։