Պալաֆոքսիանա գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Biblioteca Palafoxiana
(Պալաֆոքսիանա գրադարան)
Biblioteca Palafoxiana de Puebla.jpg
ԵրկիրՄեքսիկա
Տեսակգրադարան
Հիմնվել է1646
Տեղադրություն5 oriente No. 5, Centro Histórico
Հավաքածուներ
Չափ

45,058 հին գրքեր
5,348 ձեռագրեր

9 ինկունաբուլաներ
7 մեքսիկական տպագրեր
2,000 չամրացված տպագրեր
Հասանելիություն և օգտագործում
Մուտքի պահանջներերկուշաբթի-ուրբաթ 10:00-17:00
Շաբաթ-կիրակի 10:00-16.00[1]
Այլ տվյալներ
ԿայքՊաշտոնական կայք
Կոորդինատներ: 19°2′33.000000100002″ հս․ լ. 98°11′56.040000099981″ ամ. ե. / 19.04250000002777909° հս․. լ. 98.19890000002777697° ավ. ե. / 19.04250000002777909; 98.19890000002777697

Պալաֆոքսիանա գրադարան (իսպ.՝ Biblioteca Palafoxiana de Puebla), գրադարան Մեքսիկայի Պուեբլա քաղաքում։ Հիմնադրվել է 1646 թվականին։ Եղել է գաղութային Մեքսիկայի առաջին հանրային գրադարանը[2] և համարվում է առաջին գրադարանը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում[3]։ Գրադարանի հավաքածուն ընդգրկում է 15-20-րդ դարերի ավելի քան 45.000 գիրք և ձեռագիր։ 2005 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ցանկում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալաֆոքսիանա գրադարանը հիմնադրվել է Պուեբլայի եպիսկոպոս Խուան դե Պալաֆոքս ի Մենդոսայի կողմից և կրում է նրա անունը։ Պալաֆոքսը գրերի սիրահար էր և իր ասույթներից մեկում ասել է.

Aquote1.png Նա, ով հաջողության հասնում է առանց գրքերի օգնության, անհուն մթության մեջ է, լեռան վրա է` առանց ընկերակցության, քայլում է արահետով` առանց ձեռնափայտ, խավարի մեջ է` առանց ուղեկցորդի: Aquote2.png


1646 թվականի սեպտեմբերի 6-ին Պալաֆոքս ի Մենդոսան իր անձնական 5,000 իրերը[5] նվիրաբերեց Սան Խուան քոլեջին, որը ինքն էր հիմնադրել պայմանով, որ այն ծառայելու է հասարակությանը[6]։ Նա գրել է. «Շատ կաևոր է, որ այս քաղաքը, թագավորությունը ունենա հանրային գրադարան, որտեղ բոլոր մարդիկ իրենց ցանկությամբ կարող են սովորել»[5]։

Մեկ դար անց Ֆրանցիսկո Ֆաբին ի Ֆուերոն հրամայեց կառուցել գրադարանի ներկայիս տարածքը։ Նա նվիրաբերեց նաև իր հավաքածուն, Մանուել Ֆերնանդես դե Սանտա Կրուսի, Ֆրանցիսկո Պաբլո Վասկեսի հավաքածուներով աստիճանաբար համալրվեց գրադարանի կազմը[5]։ Ճիզվիտների միաբանության ճնշման ժամանակ առգրավված գրքերը նույնպես բերվեցին գրադարան[6]։

BIBLIOTECA PALAFOXIANA.tif

1773 թվականին գրադարանն արդեն գործում էր և ուներ 43 մետր երկարությամբ կամարակապ սրահ քոլեջի երկրորդ հարկում։ Կառուցվեց գրադարակների երկու մակարդակ, Նինո Պիզանոն ստեղծեց Տրապանիի տիրամոր սրբապատկերը։ 19-րդ դարի վերջում, հավաքածուն այնքան ընդլայնվեց, որ գրադարակների երրորդ մակարդակի անհրաժեշտություն եղավ։

1999 թվականին երկու երկրաշարժերից գրադարանի շենքը և գրադարակները վնասվեցին, և 2001 թվականին ձեռնարկվեց վերականգնման ծրագիր[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի հավաքածուում ընդգրկված են 15-20-րդ դարերի ավելի քան 45,000 գրքեր ու ձեռագրեր[5]։ Ունի 9 ինկունաբուլաներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mexico In Depth.com»։ http://mexicoindepth.com/why-should-you-visit-the-biblioteca-palafoxiana-in-puebla/ 
  2. Brescia Michael M. (July 2004)։ «Liturgical Expressions of Episcopal Power: Juan de Palafox y Mendoza and Tridentine Reform in Colonial Mexico»։ The Catholic Historical Review 90 (3): 497։ doi:10.1353/cat.2004.0116 
  3. Sherman, William H. (2010)։ «Palafoxiana, Biblioteca»։ in Suarez, Michael F.; Woudhuysen, H. R.։ The Oxford Companion to the Book։ Oxford University Press 
  4. 4,0 4,1 «Biblioteca Palafoxiana»։ UNESCO։ Վերցված է ապրիլի 27, 2012 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Hernandez Arturo Garcia (օգոստոսի 26, 2003)։ «Historia de una pasión por los libros y el conocimiento»։ La Jornada (Spanish)։ Վերցված է ապրիլի 27, 2012 
  6. 6,0 6,1 6,2 Schuster Angela M.H. (Winter 2004–2005)։ «Biblioteca Palafoxiana»։ Icon: 22–29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]