Պալացցո Պիզանի Գրիտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պալացցո Պիզանի Գրիտիից)
Պալացցո Պիզանի Գրիտտի
Տեսակպալատ և հյուրանոց
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՀասցեCampo del Traghetto, 2466-67, San Marco
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պալացցո Պիզանի Գրիտտի (իտալ.՝ Palazzo Pisani Gritti), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Սան Մարկո շրջանում՝ Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցու դիմաց։ Կառուցված է գոթական ոճով բնորոշ աղեղնավոր կամարներով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է 14-րդ դարում և այդ ժամանակ ունեցել է երեք հարկ։ 16-րդ դարում ստեղծվել է երկրորդ ճակատը՝ հակառակ ջրանցքին, որի վրա տեղալակված էր Տրագետո հրապարակը (իտալ.՝ Campo del Traghetto)։ Ջրանցքի կողմի ճակատին ժամանակին գտնվում էին Ջորջոնեի որմնանկարները, որոնք ներկայումս կորած են[1]։ 19-րդ դարի վերջին կառուցվել է լրացուցիչ հարկ[1]։

Առաջին սեփականատերը Պիզանի ականավոր ընտանիքն էր, հետո պալատը վաճառվեկ է Գրիտի ընտանիքին, որի անդամներից մեկը Վենետիկի դոժն էր։ 19-րդ դարի վերջին Գրիտին նույնպես վաճառել է պալատը, և այստեղ բացվել է էլիտար հյուրանոց, որը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին, բայց գոյություն ունի նաև ներկայումս[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]