Պալացցո Բարբորո Վոլկոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Բարբորո Վոլկոֆ
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԴորսոդուրո
ՀասցեRamo Barbaro, 349-351, Dorsoduro
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Բարբորո Վոլկոֆ (իտալ.՝ Palazzo Barbaro Wolkoff), պալացցո (պալատ) Վենետիկի Դորսոդուրո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա, Կա’ Դարիո պալացցոյի հարևանությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 14-րդ դարում՝ վենետիկա-բյուզանդական ճարտարապետության կանոններին համապատասխան։ 15-րդ դարում այն ​​վերանորոգվել է. ավելացվել են գոթական տարրեր։ Պալատը երկար ժամանակ պատկանել է վենետիկյան ազնվական Բարբարո ընտանիքին։

1883 թվականից մինչև կյանքի վերջն այստեղ է ապրել ռուս նկարիչ Ալեքսանդր Վոլկով-Մուրոմցևը, որը հայտնի էր նաև Ալեքսանդր Ռուսոֆ ստեղծագործական կեղծանունով։ 1894 թվականին այստեղ, տան վերջին հարկում, որպես Վոլկովի հյուր է ապրել իտալացի հայտնի դերասանուհի Էլեոնորա Դուզեն[2][3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zimmerman, Jean (2012). Love, Fiercely: A Gilded Age Romance (անգլերեն). Houghton Mifflin Harcourt. էջ 91. ISBN 978-0-15-101447-7. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. Արխիվացված է Մարտ 26, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  2. Sheehy, Helen (2009). Eleonora Duse: A Biography (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-48422-2. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. Արխիվացված է Օգոստոս 21, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  3. Gruber, Sabine (2013). Roman Elegy (անգլերեն). Haus Publishing. ISBN 978-1-908323-36-1. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. Արխիվացված է Մարտ 26, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  4. Haustedt, Birgit (2010). Rilke's Venice: A Travel Companion (անգլերեն). Haus Publishing. էջ 76. ISBN 978-1-905791-40-8. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. Արխիվացված է Մարտ 26, 2022 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Բարբորո Վոլկոֆ» հոդվածին։