Պալատ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Ժանրհեռուստադրամա, հեռուստասերիալ սիրո մասին, կատակերգական հեռուստասերիալ և alternate history television series?
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Yoon Eun-hye?, Ju Ji-hoon?, Kim Jeong-hoon? և Song Ji-hyo?
Պատմվածքի վայրԿորեա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ24
Էկրաններին էհունվարի 11, 2006-ից մարտի 30, 2006
ՀեռուստաալիքMBC
ԴիստրիբյուտորMBC
ՆախորդYoung Jae Golden Days?
ՀաջորդDr. Kkang?
Պաշտոնական կայքէջ

«Պալատ»՝ հարավկորեական հեռուստասերիալ, որը պատմում է այլընտրանքային ժամանակացույցի մասին, որի ընթացքում Հարավային Կորեայում 1945 թվականին վերականգնվել էր սահմանադրական միապետությունը։

Ժամանակավոր սերիալի գիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 || Ինհվայի դարաշրջանի երրորդ տարին || Լի Սինը դառնում է ժառանգորդ արքայազն
Տարի Տարվա անունը, ըստ ավանդական հաշվարկների Իրադարձություն
1945 Կվանհվա դարաշրջանի առաջին տարին 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Կորեան ստանալով անկախ պետություն, կորեացիները Լի դինաստիայի ժառանգներին խնդրում են վերադառնալ գահին, քանի որ նրանք խորհրդանշում են Կորեայի և անցյալի կապը։
1984 Կվանհվայի դարաշրջանի քառասուներորդ տարին Ժառանգորդ արքայազն Լի Սուն ամուսնանում է պարուհի Սո Հվայոնի հետ։
1985 Հվանհվայի դարաշրջանի քառասունմեկերորդ տարին Արքայազն Լի Հյոնը ամուսնանում է տիրուհի՝Մին-ի հետ
1987 Կվանհվայի դարաշրջանի քառասուներեքերորդ տարին Ծնվում է արքայազն Լի Հյոնի դուստրը՝ Հեմյոնը
1988 Կվանհվայի դարաշրջանի քառասունչորսերորդ տարին Արքայազն Լի Սուին ծնվում է որդի՝ Լի Յուլը։ Արքայազն Լի Հյոնին ծնվում է որդի՝ Լի Սին։
1991 Կվանհվայի դարաշրջանի քառասունյոթերորդ տարին Սին Չհեգյոն պապիկը մահանում է
1992 Հարյուր ութ տարին Կվանհվայի դարաշրջանի Արքայազն Լի Սուն մահանում է ավտովթարից։ Լի Հյոն իշխանը դառնում է ժառանգորդ
1993 Կվանհվայի դարաշրջանի քառասունիններորդ տարին։ Ինհվայի դարաշրջանի առաջին տարին Սոնջո կայսերը՝ Լի Սունի և Լի Հյունի հայրը մահանում է։ Լի Հյունը դառնում է Կորեայի կայսր։
2004 Ինհվայի դարաշրջանի տասներկուերորդ տարին Լի Սինը գնում է արվեստի դպրոց։ Լի Յունը մտնում է արվեստի դպրոց Մեծ Բրիտանիայում։
2006 Ինհվայի դարաշրջանի տասնչորսերորդ տարին Լի Սինը և Սին Չհեգյոնը ամուսնանում են, համաձայնություն ստանալով Լի Սինի պապիկի և Սինի պապիկից։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սին Չհեգյոն (신채경) ՝ շատ ստեգծագործ աղջիկ է։ Նա նույն դասարանում է սովորում ժառանգ Լի Սինոմի հետ։ Նրա պապիկը կայսր Սոնջոյի մտերիմ ընկերն էր, ով ի նշան ընկերոջ նկատմամբ հարգանքի հրամայել էր, որ Չհեյոնգը պետք է դառնա գահաժառանգ արքայադուստր։

Չնայած Չհեգյոնը շատ ժամանակ թվում է նյարդային և շուտ բռնկվող, բայց նա հոգու խորքում բարի է և ազնիվ։ Նա ընտանիքը սնանկանալուց փրկելու համար ամուսնանում է Լի Սինի հետ, բայց նրան սիրահարվում է արքայազն Լի Յուլը, ում նա ընդունում է որպես ընկեր։

Լի Սին (이신)՝ Կորեայի արքայազնը։ Ինքնահավան և սառնասիրտ երիտասարդ։ Այն բանից հետո, երբ ընկերուհին մերժում է նրա առաջարկը, որոշում է ամուսնանալ Սին Չհեգյոնի հետ։ Սկզբում Սինը ներվայնացնում էր նրան, բայց աստիճանաբար նրանք մտերմանում են և ի վերջո հասկանում է, որ սիրում է նրան։

Լի Յուլ(이율)՝ Կորեայի արքայազն, Լի Սինի եղբայրը (ոչ հարազատ)։ Բարի, նուրբ և ռոմանտիկ երիտասարդ։ Սիրահարված է Չհեգյոնին։ Մոր ազդեցությամբ սկսում է մրցակցել Լի Սինի հետ գահի համար, որը նրան կհասներ, եթե նրա հայրը չմահանար Սոնջո կայսեր մահից մեկ տարի առաջ։

Մին Հյորին (민효린) բալետի պարուհի է։ Նա խելացի և գեղեցիկ է։ Լի Սինի նախկին ընկերուհին, մերժել է նրա ամուսնության առաջարկը, մտածելով, որ կատակում է։ Արդյունքում նա զղջում է իր որոշման համար։