Jump to content

Չու Շիջիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չու Շիջիան
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունՉինաստանի Հանրապետություն, Չինաստան Խմբագրել Wikidata
ԱզգանունChu Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1 փետրվարի 1928 Խմբագրել Wikidata
ԾննդավայրYuxi Խմբագրել Wikidata
Մահվան օր5 Մարտի 2019 Խմբագրել Wikidata
Մահվան վայրYuxi Խմբագրել Wikidata
Մահվան հանգամանքբնական մահով Խմբագրել Wikidata
Մահվան պատճառշաքարային դիաբետ Խմբագրել Wikidata
Տիրապետում էչինարեն Խմբագրել Wikidata
Մեղավոր է ճանաչվելկաշառակերություն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունձեռնարկատեր Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններգյուղատնտեսություն Խմբագրել Wikidata
ԳործատուHongta Group Խմբագրել Wikidata
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն Խմբագրել Wikidata

 

Չու Շիջիան

Չու Շիջիան ( Chinese 褚时健, 1927 թվականի դեկտեմբերի 24 - 2019 թվականի մարտի 5), չինացի գործարար և ձեռնարկատեր, ով հայտնի էր որպես «ծխախոտի արքա» և «նարնջի արքա»։ Նա գրեթե սնանկացած Yuxi Cigarette Factory-ն վերածեց Չինաստանի ամենաշահութաբեր պետական ընկերություններից մեկը և դրա «Hongtashan» ծխախոտը կատարելագործեց՝ դարձնելով երկրի ամենաթանկ ապրանքանիշերից մեկը։ Իր գործունեության գագաթնակետին ընկերությունն ապահովում էր Յուննանի նահանգային կառավարության ընդհանուր եկամուտների 60%-ը[1]։

Չուն իր պաշտոնեական ցածր աշխատավարձը լրացրել է կաշառք վերցնելով։ Նա 1996 թվականին ձերբակալվել է կոռուպցիայի համար, 1999 թվականին էլ դատապարտվել ցմահ ազատազրկման։ 2002 թվականին առողջական պատճառներով պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո նա 75 տարեկան հասակում հիմնել է իր երկրորդ ընկերությունը՝ «Chu Orange» ապրանքանիշով նարնջի պլանտացիան, որը դարձել է ազգային հանրահայտ ապրանքանիշ՝ Չուին տալով նոր մականուն՝ «նարնջի արքա»։ Նրա ձեռքբերումներն ու անկոտրում ոգին նրան դարձրել են «Չինաստանի ամենանշանավոր ձեռնարկատերերից մեկը»[1]։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուն ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 24-ին[2] Չինաստանի Հանրապետության Յունան նահանգի Յուքսի քաղաքում[3]։ Երիտասարդության տարիներին մասնակցել է Չինաստանի կոմունիստական հեղափոխությանը, սակայն հետագայում՝ հակաաջ քարոզարշավի ժամանակ դատապարտվել է որպես «աջ» շարժման կողմնակից և քաղաքականապես չի վերականգնվել մինչև մշակութային հեղափոխության ավարտը[4]։ Իր կարիերայի սկզբում նա ղեկավարել է շաքարեղեգի գործարան[5]։

Չու Շիջիանն իր ընտանիքի հետ 1965թ

1979 թվականի հոկտեմբերին Չուն նշանակվեց Յուքսի ծխախոտի գործարանի ղեկավար (հետագայում հայտնի դարձավ որպես Յուքսի Տոբակո ընկերություն և Հոնգտա Գրուպ)։ Yuxi-ն գրեթե սնանկացած պետական գործարան էր, որը արտադրում էր Hongtashan (Red Pagoda Hill) ապրանքանիշի ծխախոտներ[3][6] և որի տարեկան եկամուտը ամերիկյան 1 միլիոն դոլարից պակաս էր[7]։

Չուն հասկացավ, որ երբ Չինաստանի տնտեսությունը սկսում է աճել, ավելի շատ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել, և նա սկսեց գովազդել Hongtashan ապրանքանիշը ամբողջ երկրում։ Ապրանքանիշը հայտնի դարձավ, և պահանջարկը արագ աճեց։ Չուն կարողացավ ծխախոտը վաճառել 1,5-ից 2 դոլար գնով՝ մեկ տուփի համար, թեև պաշտոնական գինը սահմանվել էր 1 դոլար[7]։ Չհաշվարկված շահույթը նա ծախսեց գերժամանակակից սարքավորումներ գնելու և իր աշխատակիցների համար նոր գրասենյակներ ու բնակարաններ կառուցելու վրա[7]։

Մինչև 1995 թվականը ընկերությունը տարեկան արտադրում էր ավելի քան 100 միլիարդ սիգարետ, բայց դեռևս չէր կարողանում բավարարել պահանջարկը նույնիսկ պաշտոնականից ավելի բարձր գներով։ Մեծածախ վաճառողները պատրաստ էին կաշառք տալ Չուին և նրա ընտանիքի անդամներին, որպեսզի ապահովեն Հոնգտաշանի մատակարարումները[7]։ Ու թեև Yuxi Tobacco-ն նրա 16 տարվա պաշտոնավարման ընթացքում ստեղծեց ավելի քան 99 միլիարդ յուան շահույթ և հարկեր կառավարության համար[6], Չուի պաշտոնական ամսական աշխատավարձը 250 ԱՄՆ դոլարից պակաս էր[7]։ Նա և իր ընտանիքի անդամները չկարողացան դիմադրել կաշառք վերցնելու միջոցով իրենց եկամուտներն ավելացնելու գայթակղությանը։ 1995 թվականի փետրվարին մի տեղեկացնող անձնավորություն ապօրինի վճարումների ապացույցներ է ուղարկել կառավարությանը[6]։ Չուի կինը՝ Մա Ջինգֆենը (马静芬) և նրանց դուստրը՝ Չու Յինգկունը (褚映群) ձերբակալվել են, և Յինգկունն ինքնասպան է եղել բանտում[7]։

Չուն 1996 թվականին ձերբակալվել է, 1999 թվականին[1] էլ դատապարտվել է 1,74 միլիոն ԱՄՆ դոլար հափշտակելու և ավելի քան ընկերության հաշիվներին պետական գանձարանից 145 միլիոն դոլար փոխանցելու համար[6][7]։ Ընդ որում՝ դատապարտվեց ցմահ բանտարկության, թեև շատերը դա համարեցին անարդար, և շատերը Յուքսիում շարունակեցին նրան համարել ժողովրդական հերոս[6][7]։ Հետագայում նրա պատժաչափը մի քանի անգամ կրճատվեց և պաշտոնապես ավարտվեց 2011 թվականին[1]

Չուն շաքարախտով հիվանդացավ բանտում և առողջական պատճառներով 2002 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ Արդեն 74 տարեկանում նա որոշեց հիմնել իր երկրորդ ընկերությունը՝ նարնջի ֆերմա[6]։

2003 թվականի հունիսին վարձակալեց 134 hectares (330 acres) հող Սինփին կոմսությունում և վարձեց 300 աշխատակիցների[6][8]։ Նա կիրառում էր կառավարման նույն մեթոդները, ինչ Yuxi Tobacco-ում, ինչպիսիք են որակի շեշտադրումը քանակի նկատմամբ և աշխատողների եկամուտը ընկերության շահույթի հետ կապելը։ Քանի որ ընկերությունը աճում, զարգանում էր, նրա աշխատակիցները կարողացան մի քանի անգամ ավել վաստակել տեղական միջին աշխատավարձից[5]։ Նա օգտագործում էր ինտերնետը՝ իր «Chu Orange»-ը ազգային շուկա հանելու համար[8] և գրավեց ավելի հարուստ հաճախորդներին, ովքեր պատրաստ էին ավելի բարձր գներ վճարել պրեմիում ապրանքանիշի համար, որն ընկալվում էր որպես սննդարար և անվտանգ։ Ընկերությունը մեծ հաջողություն ունեցավ՝ մինչև 2013 թվականը տարեկան վաճառելով 10000 տոննա նարինջ[5] Չուն նաև Աիլաո լեռներում գտնվող իր նարնջի պլանտացիան վերածեց էկոտուրիզմի հանգստավայրի[8]։ Չուն, ով արդեն հայտնի է որպես Չինաստանի «ծխախոտի արքա», ստացավ մեկ այլ տիտղոս՝ «նարնջի արքա»[5][9]։

2018 թվականի հունվարի 17-ին՝ իր 90-ամյակի օրը, Չուն իր որդուն՝ Չու Յիբինին (褚一斌 նշանակեց Chu's Fruit Company Limited-ի գլխավոր գործադիր տնօրեն, իսկ ինքը պահպանեց նախագահի տիտղոսը[2]։

2019 թվականի մարտի 5-ին Չուն մահացավ շաքարախտի[10] բարդություններից Յուսիի ժողովրդական հիվանդանոցում[2]։ Նա 91 տարեկան էր[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Tang, Frank (2019 թ․ մարտի 6). «'An extraordinary man': China's tobacco king Chu Shijian dies aged 91». South China Morning Post. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Yao Xiaolan 姚晓岚 (2019 թ․ մարտի 5). «褚橙创始人褚时健去世:享年91岁,曾被称为中国烟草大王». Thepaper.cn. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «China's 'tobacco king', Chu Shijian, dies aged 91». China Daily. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.(subscription required)
  4. Wu Guixia 吴桂霞 (2012 թ․ դեկտեմբերի 5). «褚时健84岁再成亿万富翁 唯一女儿1996年狱中自杀». Phoenix News. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 O'Neill, Mark (2014 թ․ հունվարի 16). «From tobacco king to emperor of oranges». EJ Insight. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 O'Neill, Mark (2010 թ․ հունիսի 3). «How tobacco king turned to oranges». South China Morning Post. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Faison, Seth (1998 թ․ մարտի 6). «China's Paragon of Corruption; Meet Mr. Chu, a Hero to Some, an Embezzler to Others». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.(subscription required)
  8. 8,0 8,1 8,2 Ye, Qiongwei; Ma, Baojun (2017). Internet+ and Electronic Business in China: Innovation and Applications. Emerald Publishing Limited. էջեր 143–4. ISBN 978-1-78743-115-7.
  9. «Chinese 'orange king' dies at the age of 91». China.org.cn. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  10. «"中国烟草大王"褚时健病逝». Radio Free Asia (Chinese (China)). 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չու Շիջիան» հոդվածին։