Չումակային ճանապարհ Մարիուպոլում
Չումակային ճանապարհ Մարիուպոլում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1875 |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Չումակային ճանապարհ Մարիուպոլում» (ռուս.՝ «Чумацкий тракт в Мариуполе»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842—1910) նկարը, որն ստեղծվել է 1875 թվականին։ Ներկայում Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս է (ինվ. 876)։ Նկարի չափերն են՝ 106 × 213 սմ[1][2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի սյուժեն աշխարհագրորեն կապված է Մարիուպոլի հետ, որտեղ ծնվել և մեծացել է նկարիչը[3]։ Նրա գործողությունը տեղի է ունենում հարավային տափաստաններում, որոնցով երիտասարդ Կուինջին անցել է դեպի Թեոդոսիա իր ճանապարհին[4]։ Չումակ այն ժամանակ անվանել են առևտրականների կամ բեռ տեղափոխողներին, որոնք եզներով գնում էին Սև և Ազովի ծովերի մոտ՝ ձուկ ու աղ վերցնելու և դրանք տեղափոխել դեպի տոնավաճառներ, ինչպես նաև զբաղվել են այլ ապրանքների առաքմամբ. «...Անանցանելի ցեխ, ճանապարհ, թաց եզներ և ոչ պակաս թաց խոխոլներ, թաց շուն, որը ճանապարհի մոտ ջանասիրաբար ոռնում է վատ եղանակի մասին։ Այս ամենը ասես սիրտ է մղկտացնում»,- գրել է Վսեվոլոդ Գարշինը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չումկային ճանապարհ Մարիուպոլում» կտավը ցուցադրվել է 1875 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 4-րդ ցուցահանդեսում[5]։ Նկարչի՝ 1870-ականների սկզբի այլ ռեալիստական նկարների հետ միասին, ինչպիսիք են «Աշնանային ճամփախափանք» (1872) և «Մոռացված գյուղ» (1874), «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» նկարը հավանության է արժանացել դեմոկրատական հրատարակությունների կողմից։ Դա եղել է Կուինջիի՝ պերեդվիժնիկներին մոտենալու շրջանի ավարտը, և 1875 թվականին նա դարձել է ընկերության լիիրավ անդամ[6]։
Պավել Տրետյակովը «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» կտավը ձեռք է բերել հենց 1875 թվականի ցուցահանդեսից։ 1878 թվականին այդ կտավի և «Վալաամ կղզում» (ռուս.՝ «На острове Валааме», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Ուկրաինական գիշեր» (ռուս.՝ «Украинская ночь», 1876, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» (ռուս.՝ «Степь», 1875, Յարոսլավլի գեղարվեստի թանագարան) նկարների համար Կուինջիին շնորհվել է 1-ին աստիճանի դասական նկարչի կոչում[1]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստաբան Վլադիմիր Պետրովն Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված իր հոդվածում, համեմատելով «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» և «Մոռացված գյուղ» նկարները, գրել է[7]․
Գրող Միխայիլ Նևեդոմսկին՝ Կուինջիի կենսագրության հեղինակը, «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» կտավի մասին գրել է[5]․
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 328—329. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Куинджи Архип Иванович — Чумацкий тракт в Мариуполе, 1875». www.art-catalog.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 05.08.2012-ին.
- ↑ «Куинджи — Чумацкий тракт в Мариуполе». www.artprojekt.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 05.08.2012-ին.
- ↑ 4,0 4,1 Ольга Порфирьевна Воронова. «Куинджи в Петербурге (часть 13)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 05.08.2012-ին.
- ↑ 5,0 5,1 М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 1)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05.08.2012-ին.
- ↑ Виталий Манин. «Биография Архипа Куинджи — С передвижниками». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05.08.2012-ին.
- ↑ Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 05.08.2012-ին.