Մոռացված գյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոռացված գյուղ (նկար)ից)
Մոռացված գյուղ
ռուս.՝ Забытая деревня
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1874
բարձրություն81,7
լայնություն165
ժանրբնանկար
նյութՅուղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Մոռացված գյուղ (ռուս.՝ Забытая деревня), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (ռուս.՝ Архип Куинджи, 1841/1842-1910) նկարը՝ ստեղծված 1874 թվականին[1]։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, չափերը՝ 81,7 × 165 սմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի տեղծման գաղափարն ու նրա սյուժեն նկարչի մոտ առաջացել է 1873 թվականին դեպի հարավ կատարած ուղևորության ժամանակ։ Նույն թվականին էլ նա սկսել է աշխատել նկարի վրա[3]։ Նկարիչ Իլյա Ռեպինը, Իվան Կրամսկոյից իմանալով Կուինջիի՝ նմանատիպ նկար ստեղծելու մտադրության մասին, ասել է. «Ինչ երևույթ է պեղել։ ... Նմանը չունեցող գաղափար է»[3][4]։

«Մոռացված գյուղ» նկարն առաջին անգամ հանրության ուշադրությանն է ներկայացվել 1874 թվականին՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») երրորդ ցուցահանդեսի ժամանակ[3]։ Արխիպ Կուինջիի ռեալիստական երկու այլ աշխատանքների՝ «Աշնանային ճամփախափանք» (ռուս.՝ «Осенняя распутица», 1872) և «Չումակների ճանապարհը Մարիուպոլում» (ռուս.՝ «Чумацкий тракт в Мариуполе», 1875) նկարների հետ միասին «Մոռացված գյուղ» կտավը դրական արձագանք է ստանում դեմոկրատական հրատարակությունների կողմից։ Դա Կուինջիի՝ պերեդվիժնիկների հետ մտերմացման ժամանակաշրջանն էր, իսկ 1875 թվականին նա դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության լիիրավ անդամ[5]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիպ Կուինջիի ստեղծագործությանը նվիրված հոդվածում արվեստագետ Վիտալի Մանինը գրում է[3].

«Մոռացված գյուղի» գաղափարը բարենպաստ հող է ստանում Ընկերության՝ սոցիալապես սրված, հասարակական ուղղվածություն ունեցող արվեստում։ Ռուսական գյուղի խղճուկ վիճակը նկարում պատկերված է ժանգոտ գույներով։ Բնությունն ընկալվում է միայն մարդու մռայլ, սնանկ կենցաղի հետ ունեցած կապով։ Մոխրագույն մռայլ երկինքը, հորիզոնի տարածված գիծն ու ամայացած գյուղի տխուր տեսքը, բոլոր միապաղաղ ռիթմերն ու նկարի անապատային գույներն ուղղված են մարդկային լքված կյանքի թեմատիկայի սոցիալական մեկնությանը։ Ռուսական իրականությունը կարծես թե ներկայանում է սոցիալական մերկությամբ։

Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված իր հոդվածում գրում է[6].

«Մոռացված գյուղ» (1874, ՏՊՊ) մենք տեսնում ենք Աստծու կողմից մոռացության մատնված աղքատ բնակավայր, որ կորել անվերջ հարթությունների մեջ ու կարծես թե ձուլվում է մռայլ աշնանային բնապատկերին։ Արտահայտնիչ կոմպոզիցիան, հեղինակի կողմից ամպամած օրվա անհրապույր մթնոլորտի ստույգ պատկերումը մեծ տպավորություն են գործել դիտողի վրա՝ ստիպելով զգալ, թե «ինչքան թախիծ, կարոտ ու կարիք կա այդ ... տափաստանում, այդ գորշ, մառախլապատ օրը ... ինչքան անօգնականություն կա այդ անսահմանության մեջ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Забытая деревня. 1874» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  2. «Куинджи Архип Иванович — Забытая деревня, 1874» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 04.08.2012-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  4. «Куинджи — Забытая деревня (1874)» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  5. Виталий Манин. «Биография Архипа Куинджи — С передвижниками» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  6. Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 04.08.2012-ին.