Չորս գույների թեորեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս գույների օգտագործման օրինակ։
Նահանգների գունավորումը ԱՄՆ քարտեզի վրա։

Չորս գույների թեորեմ` թեորեմ է, ըստ որի ցանկացած քարտեզ կարելի է գունավորել այնպես, որ ցանկացած երկու սահմանակից տեղամաս կլինեն տարբեր գույների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեորեմը 1852 թ. ձևակերպել է Ֆրենսիս Գութրին, սակայն ապացուցել են միայն ավելի քան հարյուր տարի անց` 1976 թ. Քենեթ Ափելը և Վոլֆգանգ Հաքենը Իլինոյսի համալսարանից։ Այն դարձավ համակարգչի օգնությամբ ապացուցված առաջին խոշոր թեորեմը և դրա համար երկու գիտնականներն ստեղծել էին հատուկ համակարգչային ծրագիր։

Քարտեզների գունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

     Ադրբեջան      Հայաստան (Առանց Արցախի)      Իրան      Արցախ

Հասարակ քարտեզների համար բավարար է նաև երեք գույնը, իսկ չորրորդի անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ ունենում ենք մի տարածքի շուրջ շրջան կազմած և իրար սահմանակից կենտ թվով տարածքներ։
Այդպիսին է, օրինակ, Հայաստանի տարածքը, որը շրջապատված է Վրաստանով, Ադրբեջանով, Իրանով, Նախիջևանի տարածքով և Թուրքիայով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]