Չոռնայա Գոռա
Չոռնայա Գոռա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Իվանո-Ֆրանկովսկի մարզ և Ուկրաինա[1] |
Լեռնաշղթա | Չեռնոգորա |
Մասն է | Ուկրաինական Կարպատներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2028 մետր |
Չոռնայա Գոռա, կամ Պոպ-Իվան Չեռնոգորսկի, կամ Չեռնոգորեց (ուկրաիներեն՝ Піп Іван Чорногорський), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր լեռներից մեկը, գտնվում է լեռնաշղթայի հարավարևելյան ծայրամասում, Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին։ Բարձրությունը 2020,5 մ է։ Անհրաժեշտ է տարբերել այս լեռը Կարպատների մեկ այլ լեռից՝ Պոպ Իվան Մարմարոշսկի, որը գտնվում է Ուկրաինայի և Ռումինիայի սահմանին։
Ունի բուրգաձև ձև, վերին մասում քարակույտեր են։ Գտնվում է Կարպատյան պետական ազգային պարկի տարածքում։ Նախապատերազմյան լեհական քարտեզների վրա լեռը նշվում էր որպես № 16 սյուն։ Ծածկված է առավելապես ենթաալպիական բուսականությամբ։ Տարածված են թփուտները (սիբիրյան գիհի, ալպյան վարդ) և եղևնու անտառները (1500 - 1600 մ բարձրության վրա)։
Իր անվանումը ստացել է, ըստ առասպելների, գագաթին գտնվող ժայռի համար, որը նման է եկեղեցականի։ Այժմ այս ժայռից մնացել են միայն բեկորները։ Իրականում, լեռան ավելի հին անվանումը եղել է «Չոռնայա Գոռան», որը տրվել է այն բանից հետո, երբ առասպելական Դովբուշը այս գագաթին հաղթել է սատանային։ Իսկ «Պոպ-Իվան» անվանումը լեռը ստացել է քարտեզների գծման ժամանակ կատարված սխալի պատճառով։
Չոռնայա Գոռա լեռը հայտնի է նրա վրա գտնվող «Բելիյ սլոն» աստղադիտարանի շնորհիվ, որը գտնվում է լեռան գագաթին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղեգծեր, լուսանկարներ և առասպելներ Պոպ-Իվան լեռան մասին Archived 2013-04-03 at the Wayback Machine.
- Պոպ-Իվան լեռան գագաթ հասնելու ճանապարհները