Jump to content

Չմենի Մեյերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի Մեյերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի Մեյերի
Լատիներեն անվանում
Cotoneaster meyeri


Չմենի Մեյերի (լատին․՝ Cotoneaster meyeri ), վարդազգիների ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչեւ 1 մ բարձրությամբ։ Տերևները միշտ մերկ են։ Տերևակոթունները ունեն մինչեւ 1 սմ երկարություն, տերևները էլիպսաձև են, բութ գագաթով և կլորավուն կամ սեպաձև հիմքով, 1,5—4 սմ երկարությամբ և 1,2—3,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները խմբված են եղանաձև ճյուղավորված բազմածաղիկվահաններում։ Հիպանթիումը թեթևակի աղվամազով է ծածկված։ Պտուղները վառ կարմիր են։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում և Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում։ Հայաստանում աճում է Սևանի ավազանում, Զանգեզուրում, որտեղ հանդիպում է միջին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչեւ 2200 մ բարձրության վրա, Նոսրանտառներում և թփուտներում, սովորաբար քարքարոտ վայրերում։ Կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով նման է ամբողջաեզր չմենուն։

Կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 319։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի Մեյերի» հոդվածին։