Չիփս Ռաֆերտի
Չիփս Ռաֆերտի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 26, 1909[1] |
Ծննդավայր՝ | Բրոքեն Հիլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա |
Վախճանի թիվ՝ | մայիսի 27, 1971[1] (62 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0706256 |
Չիփս Ռաֆերտի (անգլ.՝ Chips Rafferty, մարտի 26, 1909[1], Բրոքեն Հիլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա - մայիսի 27, 1971[1], Սիդնեյ, Ավստրալիա), կինոյի և հեռուստատեսության ավստրալիացի դերասան, ավելի քիչ հայտնի է որպես պրոդյուսեր և սցենարիստ։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ուիլյամ Պիլբին Գոֆեյջը (դերասանի իսկական անունը) ծնվել է 1909 թվականի մարտի 26-ին Նոր Հարավային Ուելս նահանգի Բրոքեն Հիլ քաղաքում։ Հայրը՝ Ջոն Գոֆեյջը, եղել է ֆոնդային գործակալ, բնիկ անգլիացի, մայրը՝ Վիոլետ Մոդ Էդիթը, եղել է ավստրալուհի։ Դեռ դպրոցում ապագա դերասանը ստացել է Չիպս մականունը և հետագայում որոշել է այն թողնել որպես դերասանական կեղծանուն։ Սովորել է Պարամատի ավագ դպրոցում, ապա փորձել է բազմաթիվ աշխատանքներ․ նա աշխատել է որպես հանքագործ օպալի և ոսկու հանքերում, խուզել ոչխարների, եղել օդաչու, լրագրող, մարգարիտ որոնող ջրասուզակ, որսորդ, արհեստական ատամների փաթեթավորող, գինու նկուղի ղեկավար, ընդհանուր առմամբ նա փորձել է 42 աշխատանք[2], և միայն 30 տարեկան հասակում առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան՝ կատարելով Դիլոյի դերը «Արի ժպիտով» ֆիլմում (լուսագրերում նշված չէ)։ Արդեն հաջորդ տարվանից նա սկսել է էկրաններին հայտնվել բավական կանոնավոր կերպով (միշտ նշվել է լւսագրերում), սակայն սկսվել է պատերազմ, ինչի պատճառով Ռաֆերտին չի նկարահանվել 1941, 1942 և 1945 թվականներին։
1941 թվականի մայիսի 29-ին՝ հարսանիքի հաջորդ օրը, Ռաֆերտին ծառայության է անցել ՌՕՈՒ-ում։ 1943 թվականի ապրիլի 23-ին «կապրալ» կոչումով զորացրվել է որպես պահեստային[3]։
1953-1959 թվականներին հանդես է եկել որպես կինոպրոդյուսեր, 1953 և 1956 թվականներին՝ որպես սցենարիստ, իսկ 1962 թվականին՝ որպես ռեժիսոր։ 1957 թվականից սկսել է նկարահանվել ոչ միայն մեծ կինոյի, այլև հեռուստատեսության համար։ Դերասանի հասակը եղել է 198 սմ։
Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականի նոյեմբերի 16-ին Չիպս Ռաֆերտին ամուսնացել է 19-ամյա բուժքույր Քոլին Ջին Ստյուարտ Ֆերգյուսոնի հետ։ 1941 թվականի մարտին ամուսնալուծվել են։ Այդ ամուսնությունից Ռաֆերտին երեխաներ չի ունեցել։
1941 թվականի մայիսի 28-ին Ռաֆերտին ամուսնացել է 37-ամյա դերձակ Էլեն Քեթլինի «Քվենթին» Ջեյմսոնի հետ։ Հաջորդ օրը նա մեկնել է ռազմաճակատամարտ։ Զույգն ապրել է 23 տարի ամուսնության մեջ (1964 թվականի մայիսի 27-ին Էլենը մահացել է), այդ ամուսնությունից նույնպես դերասանը երեխաներ չի ունեցել։
Տարեց հասակում Ռաֆերտին սկսում է սրտի հետ կապված խնդիրների ունենալ[4]։ 1971 թվականի մայիսի 27-ին 62-ամյա դերասանը Սիդնեյի փողոցներով զբոսնելիս սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Մահվանից մի քանի ժամ առաջ Ռաֆերտին առաջարկ է ստացել նկարահանվել «Այն օրը, երբ ծաղրածուն լաց էր լինում» ֆիլմում։ Ի վերջո, այդ ֆիլմը չի ավարտվել և երբեք պաշտոնապես վարձույթի դուրս չի եկել։
Ճանաչում և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհել է Ռաֆերտիին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչում «արվեստին ծառայելու համար[5]։
- 1974 թվականին Ավստրալիայի փոստը թողարկել է Չիպս Ռաֆերտիի պատկերով նամականիշ։
- 2006 թվականին Բրոքեն Հիլ քաղաքի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքային զվարճանքի կենտրոնը կստանա Ռաֆերտիի անունը։
- «The Oxford Companion to Australian Film»-ը Ռաֆերտիին անվանել է «1940-1960-ական թվականների Ավստրալիայի ամենահայտնի և նշանակալի դերասան»։
- Ավստրալիացի երաժիշտ Ռիչարդ Դեվիսը գրել է «Չիպս Ռաֆերտի» երգը, որը ներառվել է նրա «There's Never Been A Crowd Like This» ալբոմում։
- Չիպս Ռաֆերտին մի քանի անգամ հիշատակվում է կանադական «The Pack A. D.» ռոք խմբի «Big Shot» երգում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
32 տարի տևած կինոկարիերայի ընթացքում Ռաֆերտին նկարահանվել է 26 գեղարվեստական ֆիլմում (այդ թվում՝ մեկ կարճամետրաժ ֆիլմում), 21 սերիալում և 4 վավերագրական ֆիլմերում։ Հանդես է եկել որպես հինգ լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր, երկու լիամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ինչպես նաև եղել է «Պատրաստված է Ավստրալիայում» կարճամետրաժ ժապավենի ռեժիսորը (1962)։ Նկարահանվել է ոչ միայն Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում և ՄԵծ Բրիտանիայում, վերջինում՝ հիմնականում սոցիալական տեսահլովակներում, որոնք պրոպագանդել են արտագաղթը Միացյալ Թագավորությունից Ավստրալիա[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ "The Overlanders" Opens New Era for Australian Films The Mercury Magazine, 13 апреля 1946, стр. 3
- ↑ Goffage, John William Archived 2017-08-05 at the Wayback Machine. (անգլ.) ww2roll.gov.au կայքում
- ↑ Робин Хьюз. Charles "Bud" Tingwell — Intervie transcript — Tape 7 (անգլ.) australianbiography.gov.au կայքում, 13 նոյեմբերի, 2002
- ↑ Goffage, John William Archived 2016-09-14 at the Wayback Machine. (անգլ.) на сайте itsanhonour.gov.au
- ↑ You've Got To Be Lucky To Do What Barry Did Truth, 5 декабря 1948, стр. 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չիփս Ռաֆերտին (անգլ.) aso.gov.au կայքում
- Չիփս Ռաֆերտին (անգլ.) adb.anu.edu.au կայքում
- Չիփս Ռաֆերտին (անգլ.) awm.gov.au կայքում
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 1971 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ավստրալիացի դերասաններ
- Ավստրալիացի կինոպրոդյուսերներ
- Թատրոնի դերասաններ
- Ավստրալիացի կինոդերասաններ
- Ավստրալիացի սցենարիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ