Չինովնիկի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Չինովնիկի մահը
Смерть чиновника
Chekhov Smert chinovnika Pyostrye rasskazy 1886.jpg
«Երփներանգ պատմվածքներ» ժողովածույի հրատարակչություն (1886)
Ժանր պատմվածք
Հեղինակ Անտոն Չեխով
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզու ռուսերեն
Գրվել է 1883, հուլիսի 26
Հրատարակություն 1883
Վիքիքաղվածք Չինովնիկի մահը


Չինովնիկի մահը (ռուս.՝ Смерть чиновника), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1883 թվականի հուլիսի 26-ին և լույս է տեսել «Օսկոլկի» ամսագրում (1883, № 27) Անտոն Չեխոնտե ստորագրությամբ: Ստեղծագործությունը ընդգրկված է եղել «Երփներանգ պատմություններ» ժողովածույի մեջ, որը լույս է տեսել 1886 թվականին Պետերբուրգում: Հեղինակի կենդանության ժամանակ թարգմանվել է գերմաներեն, ֆիններեն, չեխերեն, բուլղարերեն և այլ լեզուներով[1]: Պատմվածքի մոտիվներով նկարահանվել են նովելլներ՝ Յակով Պրոտազանովի «Պաշտոններ և մարդիկ» կինոալմանախը և Իգոր Իլյինսկու և Յուրի Սահակովի «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքերը» հեռուստատեսային ֆիլմը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ Չեռվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը: Ներկայացման ժամանակ նա փռշտում է և թռչում հարևանությամբ նստած ծերուկին, որը պարզվում է գեներալ Բրիզժալովն էր: Սկսում է գեներալից շշուկով ներողություն խնդրել: Բրիզժալովն ասում է. «Ոչինչ… Ոչինչ», և շարունակում է դիտել ներկայացումը: Ընդմիջման ժամանակ Չեռվյակովը նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում: Գեներալն ասում է, որ ամեն բան արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին: Գալով տուն պատմում է կնոջը, թե ինչպես է փռշտացել գեներալի վրա: Կինը վախենում է, բայց իմանալով, որ դա «ուրիշների» գեներալ է, խորհուրդ է տալիս գնալ և ներողություն խնդրել:

Հաջորդ օրը Չեռվյակովը նոր մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ: Ընդունարանում էկզեկուտորը նորից ներողություն է խնդրում գեներալից, որն ասում է. «Չնչին բան է…» և սկսում է ընդունել այցելուներին: Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել: Երբ գեներալը ավարտում է այցելուների ընդունելությունը, Չեռվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել: Սակայն Բրիզժալկովը արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ նա արդեն ծաղրում է իրեն: Բրիզժալովը որոշում է, որ այլևս չի գնա և ներողություն չի խնդրի, այլ նամակ կգրի: Սակայն նամակ չի գրում, այլ ինքն է երկրորդ անգամ գնում գեներալի մոտ: Բրիզժալովը ցասման մեջ վռնդում է նրան: Էկզեկուտորը վերադառնում է տուն: Չհանելով իր մունդիրը պառկում է բազմոցին և մեռնում է[2]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Չեխովի կրտսեր եղբոր՝ Միխայիլ Պավլովիչ Չեխովի հիշողությունների, Անտոն Չեխովը չինովնիկի մասին պատմությունը լսել է Բաբկինոյում լինելու ժամանակ, մոսկովյան կայսերական թատրոնների կառավարիչ Վլադիմիր Բեգիչևից, որը պնդում էր, որ նման դեպք իսկապես տեղի է ունեցել Մեծ թատրոնում[3]: Գրականագետները, վերարտադրելով այդ տեղեկությունները, այնուամենայնիվ կատարում են վերապահում այն մասին, որ Չինովնիկի մահը պատմվածքը գրվել է 1883 թվականին, մինչդեռ Չեխովը առաջին անգամ այցելել է Բաբկինո այս դեպքից երկու տարի անց[4][5][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]