Չինական գյուղ (Ցարսկոյե Սելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Չինական գյուղ Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրովսկի զբոսայգում (ռուս.՝ Китайская деревня), ձեռնարկում Եկատերինա Մեծի օրոք` կառուցելու գյուղ չինական ոճով, 18-րդ դարում եվրոպական արվեստում տարածված շինուզարիի («կիտայշչինա») նորաձևության ավանդույթների պահպանման նպատակով։

Հավանաբար ոգեշնչվելով Դրոթթնինգհոլմում իրականացված համանման նախագծով՝ Եկատերինան հրամայեց Անտոնիո Ռինալդիին և Չարլզ Կամերոնին գյուղի նախագիծը կազմել իր անձնական հավաքածուում եղած չինական փորագրությունների հիման վրա։ Գյուղը պետք է բաղկացած լիներ 18 ոճավորված չինական տներից (դրանցից միայն տասը ավարտվեցին), որոնց վրա պետք է վեր խոյանար ութանկյուն գմբեթաձև աստղադիտարան (որոնք ընդհանրապես չավարտվեցին)։

Այն բանից հետո, երբ աշխատանքներում իսկական չինացի ճարտարապետներ ներգրավելու Եկատերինայի մտադրությունները ձախողվեցին, նա հանձնարարեց Լոնդոնում ռուսական դեսպանին Ցարսկոյե Սելոյի համար ձեռք բերել Քյուի արքայական բուսաբանական այգում կառուցված պագոդայի պատճենը, որը համարվում էր շինուազրիի ճարտարապետության հիմնական կառուցվածքային տարրերից մեկը։

Խաչով կամուրջ, 19-րդ դար

Եկատերինայի մահից հետո 1796 թվականին աշխատանքները դադարեցվեցին։ Դրանք չվերսկսվեցին մինչև 1818 թվականը, երբ Ալեքսանդր I-ը խնդրեց Վասիլի Ստասովին վերակառուցել գյուղն այնտեղ իր հյուրերին տեղավորելու համար։ Չնայած Արևելյան ոճի բնօրինակ կահավորանքի մեծ մասը ոչնչացվեց, վերակառուցված գյուղը բնակարան տրամադրեց այնպիսի նշանավոր հյուրերի, ինչպիսիք են Նիկոլայ Միխայլովիչ Կարամզինը, որը 1822-1825 թվականներին աշխատում էր իր «Ռուսական պետության պատմությունը» աշխատության վրա։

Գյուղից ոչ հեռու 1779 թվականին կառուցվում է Չինական օպերային թատրոնը։ Հենց այստեղ է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պաիզիելոն ներկայացրել իր նոր օպերաները ռոսական կայսրուհուն։ Այստեղ է կայացել նաև Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Լուսավորության պտուղները» ստեղծագործության պրեմիերան։ Թատրոնը հրդեհվել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ին և մինչև օրս չի վերականգնվել։

Դեպի գյուղ են տանում երեք դիտարժան կամուրջներ։ Վիշապների կամրջի, որն այդպես էր կոչվում այն պատճառով, որ այն զարդարում էին չորս ցինկե թևավոր վիշապներ և Մեծ չինական կամրջի, որը հայտնի էր վարդագույն գրանիտե ծաղկամաններով ու նմանակված կորալե տերևներով, շինարարությունը ավարտվեց 1875 թվականին։ Ճարտարապետներ Նեոլով եղբայրների կողմից Խաչի կամուրջը կառուցվել էր վեց տարի առաջ։ 1860 թվականին Մեծ չինական կամրջի վրա քանդակագործ Շվարցի կողմից տեղադրվեցին չորս չինացիների քանդակներ, որոնք ավերվել էին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ և ներկայումս վերականգնվել են։

Գյուղը ռեստավրացիայի է ենթարկվել 1859-1861 թվականներին Իպպոլիտ Մոնիգետտիի ղեկավարությամբ։ Տները զգալի վնաս են կրել նացիստական օկուպացիայի ժամանակ, սակայն դրանք վերականգնվել են 1990-ական թվականներին և օգտագործվել են VIP-հյուրերի ընդունման նպատակով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г. Семенова «Царское Село: знакомое и незнакомое», 2009.