Չիլեհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիլեհաուս
Chilehaus*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Գերմանիա Գերմանիա
Տիպ Գրասենյակային շենք
Չափանիշներ i, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2015  (անհայտ նստաշրջան)
Համար 1467
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Չիլեհաուս (գերմ.՝ Chilehaus), տաս հարկանի գրասենյակային շենք Գերմանիայում։ Տեղակայված է Համբուրգ քաղաքում։ Դա 1920-ական թվականների ճարտարապետական բացառիկ շինություն է։ Այս մեծ անկյունային շենքը ձգվում է մոտավորապես 6000 քառակուսի մետր և ձգվում Համբուրգի Ֆիշետվիտե փողոցով։ Այն նախագծվել է գերմանացի ճարտարապետ Ֆրից Հյոգերի (Fritz Höger) կողմից և ավարտին է հասցվել 1924 թվականին։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլեհաուսը հայտնի է իր գագաթով, որը հիշեցնում է նավի առաջնամաս, իսկ ճակատամասները, որոնք տեղակայված են Պումպեն և Նիդերնստրասսե փողոցներում, իրար միանում են շատ սուր անկյունով։ Շենքի լավագույն կողմը տեսանելի է արևելքից։ Ընդգծված ուղղահայաց տարրերի և վերին շերտերի, ինչպես նաև Պումեն փողոցի վրա գտնվող ճակատամասի պատճառով, շինությունն ունի հսկայական ծավալ, բայց թողնում է թեթևության տպավորություն։

Շենքն ունի երկաթբետոնե կառուցվածք և կառուցվել է 4,8 մլն մուգ Օլդենբուրգյան աղյուսներով[1]։ Շենքը հիմնադրվել է շատ բարդ տեղանքում, այսպիսով, որպեսզի կայունություն ձեռք բերվեր, հարկավոր էր կառուցել այն 16 մետրանոց երկաթբետոնե բլոկների վրա։

Քանի որ շինությունը կառուցված է Էլբա գետի մոտակայքում, անհրաժեշտություն առաջացավ կառուցելու հատուկ նկուղ և ջերմացնող սարքավորում տեղադրվեց կեսսոնում։

Սանդուղքներում և ճակատում քանդակի տարրերը քանդակագործ Ռիչարդ Կոուհլի աշխատանքներն են։ Շենքն ունի մի քանի աշխատող, անդադար աշխատող վերելակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլեհաուսի շենքը նախագծվել է ճարտարապետ Ֆրիթ Հոգերի կողմից և կառուցվել է 1922-1924 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Շինարարության արժեքը դժվար է որոշել, քանի որ Չիլե Հաուսը կառուցվել է 1920-ականների սկզբին, գերմանական հիպերինֆլացիայի ժամանակաշրջանում, սակայն գնահատվում էր ավելի քան 10 միլիոն ռեյսխմարկ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thiel-Siling, Sabine (ed.): Icons of Architecture", Prestel, 1998, ISBN 3-7913-3398-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլեհաուս» հոդվածին։