Չժան Չունցյաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չժան Չունցյաո
張春橋
1967-07 1967年4月20日北京市革命委员会成立 张春桥-上海革委会主任.jpg
Դրոշ
(1-րդ) Շանհայի քաղաքային կոմիտեի քարտուղար ՉԿԿ
1967 - 1976
Նախորդող Ցաո Գենցյու
Հաջորդող Սու Չժենհուա
Դրոշ
(5-րդ) Շանհայի քաղաքային կոմիտեի քարտուղար ՉԿԿ
1971 - 1976
Նախորդող Չեն Պիսյան
Հաջորդող Սու Չժենհուա
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 1, 1917 թվական
Ծննդավայր Ցզյուիե, Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն
Վախճանի օր ապրիլի 21, 2005 թվական (88 տարեկան) [1][2][3]
Վախճանի վայր Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Քաղաքացիություն Flag of the People's Republic of China.svg Չինաստան

Չժան Չունցյաո (չին. ավանդ. 張春橋, պարզ. 张春桥, փինյին Zhāng Chūnqiáo) (փետրվարի 1, 1917 թվական, Ցզյուիե, Շանդուն, Թայվան - ապրիլի 21, 2005 թվական, Շանհայ, ՉԺՀ), չինացի քաղաքական և պետական գործիչ, գրող, Չինացի գրողների միության անդամ, «Չորսի բանդա»-ի մասնակից։ 1967-1976 թվականներին եղել է Շանհայի քաղաքապետը, 1971-1976 թվականներին Շանհայի քաղաքային կոմիտեի քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականի փետրվարի 1-ին, Շանդուն նահանգի Ցզյուիե գավառում։

1938 թվականին ընդունվեց Չինաստանի կոմունիստական կուսակցություն։

1966-1969 թվականներին եղել է Մշակութային հեղափոխության խմբի անդամ։ Մաո Ցզե Դունի կնոջ՝ Ցզյան Ցինի, ինչպես նաև Յաո Վենյուանի և Վան Հոնգվենի հետ պատկանում էր Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդների խմբին, որը հայտնի է որպես «Չորսի բանդա», ով հետագայում մեղադրվեց Մշակութային հեղափոխության ժամանակ հակահեղափոխական գործունեության մեջ։

Մաո Բզե Դունի մահից հետո Չինաստանում սկսվեց իշխանության պայքար, որի արդյունքում Չժան Չունցյաոն և «Չորսի բանդայի» մյուս անդամները 1976 թվականին ձերբակալվեցին։ 1981 թվականին Չժան Չունցյաոն երկու տարի պայմանական պատժաչափով մահապատժի դատապարտվեց Ժողովրդական Գերագույն դատարանի հատուկ դատարանի կողմից[4]։

1983 թվականին մահապատժի դատավճիռը փոխվեց ցմահ ազատազրկման՝ ցմահ զրկվելով քաղաքական իրավունքներից, իսկ 1997 թվականին այն փոխվեց 18 տարվա ազատազրկման՝ 10 տարի զրկվելով քաղաքական իրավունքներիցց։ 1998 թվականին, առողջական նկատառումներից ելնելով, գրավի դիմաց ազատ է արձակվել՝ բանտից դուրս բուժվելու համար[5]։

Մահացել է քաղցկեղից 2005 թվականի ապրիլի 21-ին, Շանհայի հիվանդանոցներից մեկում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zhang Chunqiao, 88, One of China's Gang of Four, Dies (англ.) — The New York Times, 2005.
  2. 张春桥病亡 (кит. упр.) — 新华社, 2005.
  3. Zhang Chunqiao // Munzinger Archiv (нем.) — 1913.
  4. Member of Gang of Four Zhang Chunqiao dies.(անգլ.)
  5. Умер член антипартийной четверки Чжан Чуньцяо.
  6. Zhang Chunqiao, 88, One of China’s Gang of Four, Dies.(անգլ.)