Չե Կյու Հա
Չե Կյու Հա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1919[1][2] |
Ծննդավայր | Վոնջու, Գանգվոն, Հարավային Կորեա |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2006[3][1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրոն | Կոնֆուցիականություն |
Կրթություն | Ցուկուբայի համալսարան, Տոկյոյի կրթության համալսարան և Կյունգի ավագ դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Սեուլի ազգային համալսարան |
Ամուսին | Հոնգ Գի |
Զբաղեցրած պաշտոններ | Հարավային Կորեայի նախագահ, Հարավային Կորեայի վարչապետ, Հարավային Կորեայի նախագահ, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Դեմոկրատական-Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Choi Kyu-hah Վիքիպահեստում |
Չե Կյու Հա նաև` Ցոյ Կյու Հա (կոր.՝ 최규하?, 崔圭夏?, {{{2}}}, հուլիսի 16, 1919[1][2], Վոնջու, Գանգվոն, Հարավային Կորեա - հոկտեմբերի 22, 2006[3][1][2], Սեուլ, Հարավային Կորեա), Հարավային Կորեայի հանրապետության նախկին նախագահը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1979 թվականի դեկտեմբերից 1980 թվականի օգոստոսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գանգվոնի Վանջու քաղաքում։ Ըստ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի` մեծ ազդեցություն է ունեցել ճապոնական մշակույթի վրա[4]։
1967-ից 1971 թվականներին եղել է երկրի արտաքին գործերի նախարարը և 1975-ից 1979 թվականներին` վարչապետ։
1979 թվականին Պակ Չոն Հիի սպանությունից հետո Չեն, որն այդ ժամանակ երկրի վարչապետն էր, դառնում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը և ժողովրդին խոստանում է ընդունել նոր սահմանադրություն և անցկացնել ժողովրդավարական ընտրություններ։ Նույն թվականի դեկտեմբերին այլընտրանք չունենալու հետևանքով ըստ Յուստինի Սահմանադրության սխեմայի` այն է` 2560 ընտրողներից բաղկացած կոլեգիայի կողմից ընտրվել է երկրի նախագահ։
Նախագահական ընտրություններից մի քանի օր անց սակայն, 1979 թվականի դեկտեմբերին գեներալ-մայոր Չոն Դու Խվան ռազմական հեղաշրջում է կազմակերպում Չե Կյու Հայի կառավարության դեմ։ Չոնը և նրա կողմնակիցները արագ փոխում են երկրի ռազմական ղեկավարներին և 1980 թվականի սկզբին կառավարության ղեկավարումն իրենց ձեռքը վերցնում։
1980 թվականի ապրիլին Չոն Դու Խվանի ազդեցությամբ Չե Կյու Հան Չոն Դու Խվանին նշանակում է ազգային հետախուզական գործակալության ղեկավար` նրան մեծ իշխանություն տալով։ Չոն Դու Խվան մայիսին հայտարարում է ռազմական դրություն` դառնալով երկրի փաստացի ղեկավար։ Այդ ժամանակ երկրում սկսվել էր ուսանողական խռովություն, որի ապոթեոզն էր Կվանջուի ապստամբությունը, որոնց դաժանորեն ճնշում էին Չոն Դու Խվանի ուժերը։
Շուտով դրանից հետո Չոն Դու Խվան պաշտոնապես փոխարինել է Չե Կյու Հային երկրի նախագահի պաշտոնում։ Չեն հրաժարականից հետո այլևս քաղաքականությամբ չի զբաղվել։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին պարգևատրվել է «Մուգունխվա» մեծ շքանշանով, 1980 թվականին պարգևատրվել է Կորեայում «Պետության ստեղծման ծառայության համար» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.iht.com/articles/2006/10/22/news/obit.php
- ↑ Լի Կուն Յու. «Սինգապուրյան պատմություն. 1965-2000 թթ. Երրորդ աշխարհից առաջինը». Մ.: «Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ», 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորեայի հանրապետության նախագահի Չե Կյու Հայի պաշտոնական կայքը(անգլ.)
- Մահվան լուրը Reuters-ից (չաշխատող հղում)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չե Կյու Հա» հոդվածին։ |
|