Չեռնոյարովայի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնոյարովայի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Հունական փողոց
ՎայրՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Չեռնոյարովայի տուն (ռուս.՝ Дом Чернояровой), հինավուրց առանձնատուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Հունական փողոց, 30)։ Շենքը ՌԴ մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (Մարզխորհրդի Փոքր խորհրդի որոշում թիվ 301, 18.11.1992)։

Արտաքին պատկերներ
Таганрог. Չեռնոյարովայի տուն


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 30 հասցեի մեկհարկանի տունը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, սկսած այս տնից մինչև Պալատական նրբանցքը, Հունական փողոցի աջ կողմը սկսել է կառուցապատվել կապիտալ շինություններով` համաձայն Նորին Կայսերական Մեծության ճակատների հավաքածուի հանձնարարականների, որոնք պաշտոնապես հավանության են արժանացել Ռուսական կայսրության քաղաքներում մասնավոր շինությունների համար[1]։

Հայտնի են տան սեփականատերերն ու բնակիչները։ Հունական փողոցի 30-րդ տունը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը եղել է ազնվականի կնոջ` Օլգա Նիկոլաևնա Չեռնոյարովայի սեփականությունը։ Նրա ամուսինը` պաշտոնաթող գեներալ-մայոր Ալեքսեյ Ֆեոդորովիչը, մահացել է 1910 թվականի մայիսի 20-ին, 80 տարեկանում կույր աղիքի բորբոքումից։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել Տագանրոգի Վերափոխման տաճարում։

Խորհրդային իշխանության տարիներին տունն ազգայնացվել է։ Ներկայումս տունն ազատել են տերերը, այն վաճառվում է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական, 30 հասցեի տան ճակատին կա հինգ պատուհան։ Տունն աղյուսե է, անհամաչափ կառուցվածքի, ունի երկլանջ տանիք, կողային պատերի պատուհաններն առանց զարդերի են։ Շենքի ցոկոլը մուգ շագանակագույն է, առաջին հարկը` բաց շագանակագույն, ճարտարապետական մանր տարրերն ընդգծված են սպիտակով։ Շենքն ունի միջհարկային քիվ և ատամնիկներով պսակող քիվ։ Աջ կողմի երեք նեղ պատուհանները զարդարված են որմնասյուներով, ուղղանկյունաձև զարդաքիվերով, պատուհանների վերևում ընդգծվում են եռանկյունաձև ճակտոնը և ատտիկոսը։ Շենքի ճակատը սվաղված է, կարմիր աղյուսից շարված նրա կողային պատերը բաց են։

Շքամուտքի վերևում նույնպես ձևավոր զարդաքիվեր են։ Տրանսպորտային միջոցների մուտքը դեպի բակ ձախից է` մետաղե դարպասով[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.
  2. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.