Չեկան (զինատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Czekan Jana Kazimierza2 Gloger t.1 s 294.jpg
Լեհական չեկան
Բալտա տիպի ռուսական չեկան (ներքևից երրորդը)

Չեկան, փոքր մարտական կացին, որի գլխիկի հակառակ կողմում կա փոքր մուրճիկ (ինչպես Լեհաստանում)։ Դրա արշիշե բռնակի վրա լինում է սանի նշան[1]։

Հենց այդ մուրճիկի բութ մասից և ոչ թե շեղբի սայրից է այն ստացել իր անունը։ Հնագետ և զինագործաբան Ա. ն. Քյարփինջնիկովը այսպես է նկարագրում չեկանը՝ «Հատուկ մարտականներին են վերաբերվում առաջին հերթին այն չեկանները՝ կացինները, որոնց գլխիկի հակառակ կողմում կա փոքրիկ մուրճիկ»։ Դա վերաբերում է մարտական մուրճերին կամ մուլաթներին, որոնք հաճախ ոչ այնքան զենք են,որքան զորապետների նշան։ Ռուսաստանում նման կացինները կոչվում էին топорок կամ топорец՝ դրա մեծության և քաղաքացիական բնակչությունում շատ օգտագործման համար։ Սլավոնական ժողովուրդների շրջանում օգտագործվում էր նաև բալտա կամ բելտա արևելյան անվանումները[2][3][4][5] ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման կացինները (սագարիսներ) սկյութների սպառազինության մեջ եղել են դեռևս մ․թ․ա․ 6-րդ դարում, իսկ ավելի ուշ օգտագործել են սարմատո-ալանյան ցեղերը, ինչպես նաև պրաբոլգարներն ու խազարները Մերձսևծովյան տարածաշրջանում։ 8-9-րդ դարերում դրանք տարածում են ստացել արևմուտքում, ընդհուպ մինչև Հունգարիա, Չեխիա և Ռումինիա։ Քոչվորների միջոցով դրանք հայտնվել են նաև Ռուսաստանում, որտեղ ունեցել են մեծ տարածում (13-րդ դարում կազմել են եկրի բոլոր կացինների մոտ 17%-ը)։ Այնտեղից դրանք ներթափանցել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպա, ընդհուպ մինչև Իսպանիա։ Չեկանները օգտագործվել են նաև Վոլգյան Բուլղարիայում։

Այս կացինները հաճախ են եղել ստատիկ առարկաներ, ուստի դրանք միմյանցից տարբերվել են արտադրության և մշակության որակներով։ Ամեհայտնի չեկանը դա Անդրեյ Բոբոլյուբսկուն պատկանող կացնիկն է։ Այն վերագրվում է նրան քանի որ չեկանի վրա փորագրված է «A» տառը, չնայած նրան որ այն թվագրվում է 11-րդ դարի առաջին կեսով։ Այն զարդարված է թանաքով, արծաթով և ոսկով։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կացնիկի տեսակներ՝

  • Դեպի առաջ ուղված, եռանկյունաձև և ծայրը թեքված շեղբով
  • Նեղ և դեպի ներքև թեթևակի կորությամբ
  • Սայրը այնքան թեքված ներքև, որ գլխի վերին մասը հիշեցնում է մանգաղի սայր։ Այսպես են եղել հիմնականում թուրքական և այլ արևելան ժեղովուրդների կացնիկները (դա նաև վերաբերվում է կացնիկի մյուս տեսակին)[6]։
  • Կիսաշրջանաձև, երբ նախորդի՝ եռանկյունաձևի փոխարեն առկա է կլորացում։
  • Մանգաղաձև, այսինքն դեպի առաջ կորությունով։

Սվինի ձևով մուրճիկ, կլոր կամ քառակուսի կտրվածքով։ Երբեմն մուրճի փոխարեն մանգաղ է կամ փոքր կացնիկ։ Կացնիկներն աչքի էին ընկնում փոքր չափերով և ունեին բացառապես մարտական կիրառություն։ Միջինում ընդհանուր երկարությունը կազմել է 12,5-19 սանտիմետր (առանց մուրճիկի՝ 8-15 սանտիմետր), բերանի լայնությունը՝ 3-6 սանտիմետր, տրամագիծը՝ 1,8-2,7 սանտիմետր, քաշը՝ 200-340 գրամ։

Նման միջնադարյան չեկաններ կամ կացնիկներ եղել են նաև ավելի ուշ ժամանակաշրրջաններում։ Դրանք այսպես կոչված ամերիկական չեկաններն են (դրանց կցված էին սեպեր և կեռիկներ) և ժամանակակից հրդեհաշիջման կացնիկ-չեկաններն են բրիչներով և բագորներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чекан // Толковый словарь Ефремовой.
  2. Квасневич В. Лексикон холодного и метательного оружия / Пер. с польск. — СПб.: ООО «Издательство „Атлант“», 2012. — С. 16. — ISBN 978-5-98655-042-8.
  3. Стоун Дж. К. Большая энциклопедия оружия и доспехов. Оружие и доспехи всех времён и народов. — М.: Астрель, АСТ, 2008. — С. 47. — ISBN 978-5-17-052742-7, ISBN 978-5-271-21108-9, ISBN 978-5-17-052752-6, ISBN 978-5-271-21109-6, ISBN 0-486-40726-8 (англ.).
  4. Чекан // Этимологический словарь Фасмера.
  5. В русскоязычных источниках нет единого мнения о применении названий «чекан» и «клевец». В литературе, в том числе и археологической, они часто равнозначно применяются для обозначения клевцов, как древних, так и средневековых. Древнейшие бронзовые ещё называют алебардами. Есть даже необоснованная идея называть прямые клевцы чеканами, а изогнутые — клевцами (Грязнов М. П., 1956).
  6. Попенко В. Н. Холодное оружие. Энциклопедический словарь. — М.: Богучар, 1996. — 479 с. — С. 36. — ISBN S-88276-023X

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]