Չափելով աշխարհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չափելով աշխարհը
գերմ.՝ Die Vermessung der Welt
Երկիր Գերմանիա
 Ավստրիա
Ժանրդրամա
ՀիմքMeasuring the World?
Թվականհոկտեմբերի 25, 2012[1]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԴետլեֆ Բուկ[2]
ՊրոդյուսերClaus Boje?
Սցենարի հեղինակDaniel Kehlmann? և Դետլեֆ Բուկ[3]
ԴերակատարներՖլորիան Դեյվիդ Ֆից, Ժերեմի Կապոն, Վիկի Քրիպս, Կատարինա Տալբախ, Դեյվիդ Կրոս, Սունյի Մելլես, Կառլ Մարկովից, Գեորգ Ֆրիդրիխ, Մերսեդես Յադեա Դիաս, Պյոտր Մատիչ, Ալեքս Բրենդեմյուլ, Johannes Zeiler?[3], Աննա Ունտերբերգեր[3], Թոմաս Լոյբլ[3], Ալբրեխտ Շուխ[3], Ռոնալդ Կուկուլիս[3], Սվեն Ռեգեներ[3], Լեանդեր Հաուսման[3], Michael Maertens?[3], Guntbert Warns?[3], Դետլեֆ Բուկ[3], Max Giermann?[3], Միխայել Շենկ[3] և Daniel Kehlmann?[3]
ՕպերատորՍլավոմիր Աձյակ
ԵրաժշտությունԷնիս Ռոտհոֆ
ՄոնտաժԴիրկ Գրաու
Պատմվածքի վայրՀարավային Ամերիկա
Տևողություն119 րոպե

«Չափելով աշխարհը» (գերմ.՝ Die Vermessung der Welt), 2012 թվականի գերմանական պատմակենսագրական ֆիլմ՝ նվիրված երկու գիտնականների՝ մաթեմատիկոս Կառլ Գաուսի և էնցիկլոպեդիստ, ճանապարհորդ Ալեքսանդր Հումբոլդտի կյանքին։ Նկարահանվել է Դենիել Կելմանի համանուն վեպի (2005) հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է հանճարեղ մաթեմատիկոս Կառլ Ֆրիդրիխ Գաուսի և բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կյանքի մասին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է օգնում մարդկությանը ճանաչողության զարգացման գործում։ Մինչ Հումբոլդտը ճանապարհորդում է աշխարհով մեկ և ուսումնասիրում լանդշաֆտը, բուսական և կենդանական աշխարհը, Գաուսը կատարում է ակնառու մաթեմատիկական եզրակացություններ։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլորիան Դեյվիդ Ֆից – Կառլ Ֆրիդրիխ Գաուս
  • Լենարտ Հանսել – Կառլ Ֆրիդրիխ Գաուս (մանկության տարիներին)
  • Ալբրեխտ Շուխ – Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ
  • Աարոն Դենկել – Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ (մանկության տարիներին)
  • Ժերեմի ԿապոնԷմե Բոնպլան
  • Կատարինա Թալբախ – Դորոթեա Գաուս
  • Մայքլ Մերտենս – Կարլ Վիլհելմ Ֆերդինանդ Բրաունշվեյգ
  • Դավիթ Կրոս – Գաուսի եղբայրը
  • Կառլ Մարկովից – ուսուցիչ Բյուտներ
  • Պետեր Մատիչ – Իմմանուել Կանտ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում (Պրիգնից շրջանի Գորլից և Հոփենրադ քաղաքներում), Ավստրիայում և Էկվադորում։ Ֆիլմի պրեմիերան գերմանական կինոթատրոններում կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 25-ին, և առաջին շաբաթվա ընթացքում այն դիտել է 189740 հանդիսատես։ Մինչև տարեվերջ ֆիլմը զբաղեցրել է 10-րդ տեղը[4] գերմանալեզու բոլոր հայտնի ֆիլմերի շարքում և 54-րդ տեղը 2012 թվականի թողարկված բոլոր գերմանական արտադրատեսակների շարքում[5]։

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից[6][7][8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - Ավստրիական մրցանակ լավագույն կոստյումների համար Թոմաս Օլախին, Միխայել Օպլին և Մոնիկա Ֆիշեր-Ֆորաուերին՝ լավագույն դիմահարդարման համար,
  • 2013 - Romy մրցանակ Սան Մելեսին և Ֆլորիան Դեյվիդ Ֆիցին «Լավագույն դերասան» անվանակարգում,
  • 2013 - New Faces Award-ում Ալբրեխտ Շուխի անվանակարգը լավագույն երիտասարդ դերասանի համար,
  • 2013 - ներկայացվել է Deutscher Filmpreis մրցանակի Թոմաս Օլախի (լավագույն զգեստներ), Ուդո Կրամերի (լավագույն դեկորացիա) և հանդիսատեսի մրցանակի (Լավագույն ֆիլմ) անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «FFA Filmförderungsanstalt | deutsch». www.ffa.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  5. «Die erfolgreichsten Filme in Deutschland 2012». www.insidekino.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  6. «- "Die Vermessung der Welt"» (գերմաներեն). Deutschlandfunk Kultur. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  7. Wolfgang Höbel KINO: Zwei glorreiche Geisteshalunken // Spiegel Online. — 2012-10-22. — Т. 43. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2019.
  8. «Die Vermessung der Welt» (գերմաներեն). Deutsche Filmbewertung und Medienbewertung FBW. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.