Չարլզ Ջեյմս Քորել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ջեյմս Քորել
Ծնվել էփետրվարի 2, 1890(1890-02-02)
ԾննդավայրՊերորիա, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[1][2] (82 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Չարլզ Ջեյմս Քորել (անգլ.՝ Charles James Correll, փետրվարի 2, 1890(1890-02-02), Պերորիա, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռադիոկատակերգու, դերասան և գրող, որը հայտնի է Ֆրիմեն Գոսդենի հետ Amos 'n' Andy ռադիոսերիալում իր աշխատանքով։ Քորելը հնչունավորել է գլխավոր կերպար Անդի Բրաունին՝ մի շարք այլ փոքր դերերի հետ միասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորելը ծնվել է Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքում։ Ի սկզբանե նա աշխատել է սղագրող և աղյուսագործ։ Նա հանդիպել է Գոսդենին Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ քաղաքում, որտեղ Քորելը աշխատում էր Ջո Բրեն պրոդյուսերական ընկերությունում[3]։ 1930 թվականին Քորելը և Ֆրիմենը միասին գնում են հանգստանալու Վիսկոնսին նահանգի Ժնևյան լճում, որտեղից էլ ռադիոյով հեռարձակվում էին Amos 'n' Andy-ի ռադիոսերիալում[4]։ 1928-1934 թվականներին թիմը այլևս առանց ռադիոհաղորդման արձակուրդ չի ունենում[5]։ Amos 'n' Andy ռադիոսերիալի 30-ամյա հոբելյանը տոնելու համար 1958 թվականի մարտի 19-ի հեռարձակումը իրականացրեցին Քորելը և Գոսդենը՝ հանդես գալով իրենց իրական ձայներով և անուններով, որը նախկին հաղորդումների ժամանակ տեղի չէր ունեցել[6]։

1961-1962 թվականների ընթացքում Գոդենն ու Քորելը ձայնակցել են Ամերիկյան հեռարձակման ընկերության «Քելվին ու գնդապետը» սիթքոմի անիմացիոն շարքում[7]։

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորելը մահացել է 1972 թվականին Չիկագոյի հիվանդանոցներից մեկում սրտի կաթվածից։ Նախքան մահանալը նա թոշակի էր անցել և ապրում էր Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզում՝ մի քանի թաղամաս այն կողմ իր ռադիոգործընկեր Ֆրիմեն Գոսդենից[4][8][9]։

Անձնական կյանքն ու ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորելի առաջին ամուսնությունը Մարի Ջեյնսի հետ վերջացել է ամուսնալուծությամբ 1937 թվականի մայիսի 26-ին։ Զույգը ամուսնացած է եղել տասը տարի, սակայն ոչ մի երեխա չեն ունեցել[10][11]։ 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում Քորելը ամուսնացել է նախկին պարուհի Ալիս ՄաքԼաֆլինի հետ[12]։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Դորոթը, Չարլզը, Բարբարան, Ջոնը և Ռիչարդը[4]։ 1954 թվականի հուլիսի 5-ին նրա յոթամյա տղան՝ Ջոն Քորելը մահացավ պատահական թունավորումից[13]։ Դիահերձումից պարզ դարձավ, որ երիտասարդ տղան մահացել է երիկամների սուր վարակից[14]։ 1939 թվականին Քորելի և Ալիսի դուստրը ծնվում է և ժամեր անց մահանում[15]։

Քորելի որդին՝ Չարլզ Քորել կրտսերը դերասան ու ռեժիսոր էր։ Մյուս որդին՝ Ռիչարդ Քորելը նույնպես դերասան էր, որը Family Matters հեռուստատեսային կոմեդիայի համար մի շարք պրոդյուսերական և ռեժիսորական աշխատանքներ էր իրականացրել (նա նաև լավագույնս հիշվում է Leave It to Beaver սիթքոմի Ռիչարդ Ռիքովեր կերպարով)։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորելը աջակցել է Բերրի Գոլդուոթերին 1964 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունում[16]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին կատակերգական թիմը ընդգրկվել է Ռադիոյի փառքի կենտրոնում[17]։ 1969 թվականին Քորելը արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին իր ռադիոաշխատանքի համար[18]։ 1977 թվականին Քորելը Գոսդենի հետ միասն ընդգրկվել է Հեռարձակվողների ազգային ասոցիացիայի փառքի կենտրոնում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). Oxford University Press, USA. էջ 32. ISBN 0-19-507678-8. «32 Amos 'n' Andy 1919 Gosden and Correll went to work for the Joe Bren Producing Company Correll signed on in Peoria and was sent to Durham, N.C. where he met Gosden.» {{cite book}}: Missing pipe in: |authorlink= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Correll, Of Amos And Andy Shows, Dies». The Milwaukee Journal. 1972 թ․ սեպտեմբերի 27.
  5. «Amos 'n' Andy Are Show Business Historians». Ottawa Citizen. 1952 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «On The Airwave». The Miami News. 1958 թ․ մարտի 16. էջ 83. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  7. Terrace, Vincent (2011). Encyclopedia of Television Shows, 1925 through 2010. McFarland & Company, Inc. 978-0-7864-6477-7. P. 154.
  8. «Famous 'Andy' Dies At Age 82». Gadsen Times. 1972 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Charles Correll Dies». The Capital. 1972 թ․ սեպտեմբերի 27. էջ 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  10. «Too Much Caviar Wrecks Andy's Home». Daytona Beach Morning Journal. 1937 թ․ մայիսի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Private Lives. Life. 1937 թ․ հունիսի 14. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  12. «Jokes At Matrimony But Lands At Altar». Sarasota Herald-Tribune. 1937 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «Son Of 'Andy' Of Radio Fame». St. Petersburg Times. 1954 թ․ հուլիսի 6. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  14. «Death of Actor's Son Attributed to Infection». Reading Eagle. 1954 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «'Andy's' Daughter Dies». The Pittsburgh Press. 1939 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. Critchlow, Donald T. (2013 թ․ հոկտեմբերի 21). When Hollywood Was Right: How Movie Stars, Studio Moguls, and Big Business Remade American Politics. ISBN 9781107650282.
  17. «In Radio Hall Of Fame, 14 Men, Kate Smith». Daytona Beach Morning Journal. 1962 թ․ հունիսի 9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. «Charles Correll Star». Hollywood Walk of Fame. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. «Broadcasting Hall of Fame». National Association of Broadcasters. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ջեյմս Քորել» հոդվածին։