Չարլզ Մակինթոշ (քիմիկոս)
Չարլզ Մակինթոշ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1766[1][2] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 25, 1843[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Երեխաներ | Մերի Սքոթ Մաքինթոշ[3] |
Charles Macintosh (chemist) Վիքիպահեստում |
Չարլզ Մակինթոշ (անգլ.՝ Charles Macintosh; դեկտեմբերի 29, 1766[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 25, 1843[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի քիմիկոս և գյուտարար։ Հայտնաբերել է անջրանցիկ նյութը, որից պատրաստվում են «մակինթոշ» վերարկուները[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Մակինթոշը ծնվել է Գլազգոյում՝ հայտնի ներկարարի ընտանիքում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է գիտությամբ։ 1786 թվականին սկսել է աշխատել քիմիական գործարանում, իսկ 1797 թվականին բացել է իր սեփական արտադրությունը՝ Շոտլանդիայում առաջին պաղլեղների գործարանը։ Չարլզ Թենանտի հետ հայտնաբերել է գործվածքների սպիտակեցնող միջոց (քլորակիր)։ Նաև հայտնաբերել է երկաթի օքսիդները ածխածնի երկօքսիդի վերածման գործընթացը, ավելի արագ, քան այդ ժամանակ հայտնի պողպատի ստանալու գործընթացը։
Չարլզ Մակինթոշը անջրանցիկ հագուստի գյուտարարն է, ինչի շնորհիվ նրա անունը զետեղվել է բառարաններում (մակինթոշ վերարկու)։ Փորձելով գտնել ածուխի թորումից ստացված նյութի կիրառման տարբերակ՝ նա օգտագործել է այդ թորումից ստացված կողմնակի արտադրանքը՝ նավթան՝ որպես կաուչուկի լուծիչ։ Առաջարկել է այդ նյութից պատրաստված կտորներից սոսնձել հագուստ։ Լուծելով ռետինի ուժեղ հոտի պատճառով առաջացած խնդիրները՝ 1823 թվականին նա արտոնագիր է ստացել, իսկ 1836 թվականին սկսել մեծ պահանջարկ ունեցող «Մակինտոշ» վերարկուների արտադրությունը։
1823 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 29-ին Google որոնողական համակարգը նշել է անջրանցիկ գործվածքների գյուտարարի 250-ամյակը՝ տեղադրելով դուդլ՝ Մակինթոշին անձրևի տակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ Bassett T. J. At the Circulating Library — 2007.
- ↑ Ellis, Ian. «Charles Macintosh Biography». todayinsci.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles Macintosh and Co. The History of the Company
- «Չարլզ Մակինթոշ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)