Չարլզ Մակինթոշ (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Մակինթոշ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1766(1766-12-29)[1][2]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 25, 1843(1843-07-25)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներMary Scott Macintosh?[3]
Commons-logo.svg Charles Macintosh (chemist) Վիքիպահեստում

Չարլզ Մակինթոշ (անգլ.՝ Charles Macintosh; դեկտեմբերի 29, 1766(1766-12-29)[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 25, 1843(1843-07-25)[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի քիմիկոս և գյուտարար։ Հայտնաբերել է անջրանցիկ նյութը, որից պատրաստվում են «մակինթոշ» վերարկուները[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Մակինթոշը ծնվել է Գլազգոյում՝ հայտնի ներկարարի ընտանիքում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է գիտությամբ։ 1786 թվականին սկսել է աշխատել քիմիական գործարանում, իսկ 1797 թվականին բացել է իր սեփական արտադրությունը՝ Շոտլանդիայում առաջին պաղլեղների գործարանը։ Չարլզ Թենանտի հետ հայտնաբերել է գործվածքների սպիտակեցնող միջոց (քլորակիր)։ Նաև հայտնաբերել է երկաթի օքսիդները ածխածնի երկօքսիդի վերածման գործընթացը, ավելի արագ, քան այդ ժամանակ հայտնի պողպատի ստանալու գործընթացը։

Չարլզ Մակինթոշը անջրանցիկ հագուստի գյուտարարն է, ինչի շնորհիվ նրա անունը զետեղվել է բառարաններում (մակինթոշ վերարկու)։ Փորձելով գտնել ածուխի թորումից ստացված նյութի կիրառման տարբերակ՝ նա օգտագործել է այդ թորումից ստացված կողմնակի արտադրանքը՝ նավթան՝ որպես կաուչուկի լուծիչ։ Առաջարկել է այդ նյութից պատրաստված կտորներից սոսնձել հագուստ։ Լուծելով ռետինի ուժեղ հոտի պատճառով առաջացած խնդիրները՝ 1823 թվականին նա արտոնագիր է ստացել, իսկ 1836 թվականին սկսել մեծ պահանջարկ ունեցող «Մակինտոշ» վերարկուների արտադրությունը։

1823 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Google որոնողական համակարգը նշել է անջրանցիկ գործվածքների գյուտարարի 250-ամյակը՝ տեղադրելով դուդլ՝ Մակինթոշին անձրևի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. Bassett T. J. At the Circulating Library — 2007.
  4. Ellis Ian։ «Charles Macintosh Biography»։ todayinsci.com։ Վերցված է 2016-12-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]