Չարլզ Դումարեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Դումարեսկ
ֆր.՝ Charles Édouard Armand-Dumaresq
Charles Édouard Armand-Dumaresq 1900.jpg
Ծնվել էհունվարի 1, 1826(1826-01-01)[1][2][3][4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[5]
Վախճանվել էմարտի 6, 1895(1895-03-06)[1][4] (69 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԹոմաս Կուտյուր
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Charles Édouard Armand-Dumaresq Վիքիպահեստում

Չարլզ Էդուարդ Արմանդ Դումարեսկ (Charles Édouard Armand-Dumaresq, 1826 - 1895, Փարիզ) ֆրանսիացի բատալիստ Կատարել է նաև վիմագրություններ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Էդուարդ Արմանդ Դումարեսկը ծնվել է 1826 թվականի հունվարի 1-ին Փարիզում նկարիչ Գաբրիել Արմանդիի ընտանիքում (ֆր.՝ Gabriel Armand

<Ճակատամարտ Բալոմի մոտ

Կուտյուրի գունանկարչական դպրոցի աշակերտը, սկզբում զբաղվում էր պատմական նկարչությամբ, բայց 1854 թվականից սկսեց նկարել պատերազմներ և զինվորական կենցաղի տեսարաններ: Ֆրանսիական բանակի հետ մեկնել է Ալժիրի և Իտալիա արշավների, և ամենուր ուսումնասիել է ճամբարային և մարտական ​​կյանքը: Նրա նկարները հաճախ հակասում են կոմպոզիցիայի բոլոր կանոններին, սակայն միշտ լի են կենդանությամբ, ճշմարիտ իրականությամբ և առանձնանում են ուժեղ գունագեղությամբ, երբեմն ծայրահեղության մեջ ընկնող: Դրանց մեջ առավել ուշագրավ են «Մահը 1812 թվականի Պատվի դաշտում», «Բորոդինյան ճակատամարտում մեծ ռեդուտի գրավումը», «Գեներալ Բիզոյի մահը», «Դրվագներ Սոլֆերինոյի ճակատամարտից», «Կարլ XII-ը Բենդերում» և «Կիրասիրների հարձակումը Էյլաուում»։

Չարլզ Էդուարդ Արմանդ Դումարեսկը հանդիսանում էր 1867 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսի միջազգային ժյուրիի անդամ:

Չարլզ Էդուարդ Արմանդ Դումարեսկը մահացել է 1895 թվականի մարտի 6-ին Փարիզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]