Չարիքի խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարի խնդիրից)

Չարիքի խնդիր, չարիք և տառապանք գոյության դեպքում ամենակարող, ամենագետ և ամենաբարեսիրտ Աստծո գոյության խնդիր[1][2][3]։ Ներկայում այս հասկացությունների տարբեր սահմանումներ կան։ Խնդրի ամենահայտնի ներկայացումը պատկանում է Էպիկուրոսին։ Խնդիրը մասսայականցրել է Դեյվիդ Հյում։

Կրոնի փիլիսոփայությունից բացի չարիքի խնդիրը նաև կարևոր է աստվածաբանության և էթիկայի մեջ։ Չարիքի և հարող խնդիրների վերաբերյալ քննարկումներ կան նաև փիլիսոփայական այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են աշխարհիկ էթիկան[4][5][6] և էվոլյուցիոն էթիկան[7][8]։ Սակայն, խնդիրը սովորաբար դիտարկվում է աստվածաբանության կոնտեքստում[2][3]։

Չարիքի խնդրի պատասխանները ավանդաբար եղել են երեք տեսակի՝ պաշտպանություն, մերժում և թեոդիցիա։

Չարիքի խնդիրը սովորաբար ունի ձևակերպման երկու տեսակ. չարիքի տրամաբանական խնդիր և չարիքի ակնհայտ խնդիր։ Փաստարկի տրամաբանական տարբերակը փորձում է ցույց տալ, որ Աստծո և չարիքի միաժամանակ գոյությունը տրամաբանորեն անհնար է[2][9], իսկ ակնհայտ տարբերակը փորձում է ցույց տալ, որ ամենազոր, ամենագետ և բոլորովին բարի Աստծո գոյությունը անհավանական է աշխարհում առկա չարիքի պայմաններում[3]։ Չարիքի խնդրի որոշ տարբերակներ ընդլայնում են այն՝ մարդկանցից բացի այլ օրգանիզմների տառապանքը նույնպես ընդգրկելով[10]։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն իմաստով չարիքը սահմանվում է որպես կամայական ցավ և տառապանք[11], սակայն այս սահմանումը խնդրահարույց է։ Ըստ Մարկուս Սինգերի՝ չարիքի օգտակար սահմանումը պետք է հիմնված լինի այն գիտելիքի վրա, որ «եթե ինչ-որ բան իրական չարիք է, ուրեմն այն չի կարող անհրաժեշտ լինել, և եթե այն իրոք անհրաժեշտ է, ուրեմն այն չի կարող չարիք լինել»[12]:186։ Ըստ Ջոն Քեմփի՝ չարիքը չի կարող հասկացվել «պարզ հեդոնիստական սանդղակով, որտեղ հաճույքը դրական է, ցավը՝ բացասական»[13][11]։ Համաձայն ԱՄՆ-ի Բժշկության ազգային ակադեմիայի՝ ցավը գոյատևման համար անհրաժեշտ է. «առանց ցավի աշխարհը անհավանական վտանգավոր տեղ կլիներ»[14][15]։

Չնայած ամենա-Աստծո գոյության դեմ արգումենտներից շատերը հիմնված են չարիքի լայն իմաստով սահմանման վրա, «չարիքի բնույթով հետաքրքրված ժամանակակից փիլիսոփաների մեծ մասը հիմնականում կենտրոնանում են չարիքի ավելի նեղ սահմանման վրա»[16]։ Չարիքի ավելի նեղ կոնցեպտը կապված է բարոյական դատապարտման հետ, և կիրառելի է միայն անկախ որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող բարոյական ագենտների համար. այն թույլ է տալիս որոշոկի քանակությամբ ցավի և տառապանքի գոյություն՝ առանց այն չարիք համարելու[17]:322։ Քրիստոնությունը հիմնված է «տառապանքի փրկարար արժեքի» վրա[18]։

Փիլիսոփա Եվա Գարարդը պնդել է, որ «չարիք» եզրը չի կարող կիրառվել սովորական ապօրինությունները նկարագրելու համար, քանի որ «գոյություն ունի որակական, ոչ թե միայն քանակական տարբերություն չարիքի և այլ ապօրինությունների մեջ. չարիքը միայն վատ կամ սխալ գործողությունը չէ, այլ նրանք, որոնք հատուկ սարսափելի որակ ունեն»[17]:321։ Կալդերը պնդում է, որ չարիքը պետք է ներառի զոհին զգալի վնաս պատճառելու փորձ կամ ցանկություն՝ առանց բարոյական հիմնավորման։

Կախված հավատքի համակարգից չարիքը տարբեր իմաստ ունի, և այն կարելի է դիտարկել ինչպես կրոնական, այնպես էլ բնական կամ աշխարհիկ տեսանկյունից[19]։ Ըստ Ջոն Կեկեսի՝ գործողությունը չարիք է, եթե «(1) այն ծանր վնաս է պատճառում (2) անմող զոհերի, և այն (3) դիտավորյալ է, (4) չարամտորեն դրդված է և (5) բարոյապես չարդարացված է»[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tuling, Kari H. (2020). «Part 1: Is God the Creator and Source of All Being – Including Evil?». In Tuling, Kari H. (ed.). Thinking about God: Jewish Views. JPS Essential Judaism Series. Lincoln and Ֆիլադելֆիա: University of Nebraska Press/Jewish Publication Society. էջեր 3–64. doi:10.2307/j.ctv13796z1.5. ISBN 978-0-8276-1848-0. LCCN 2019042781. S2CID 241611417.
  2. 2,0 2,1 2,2 The Stanford Encyclopedia of Philosophy, "The Problem of Evil", Michael Tooley
  3. 3,0 3,1 3,2 The Internet Encyclopedia of Philosophy, "The Evidential Problem of Evil", Nick Trakakis
  4. Nicholas J. Rengger, Moral Evil and International Relations, in SAIS Review 25:1, Winter/Spring 2005, pp. 3–16
  5. Peter Kivy, Melville's Billy and the Secular Problem of Evil: the Worm in the Bud, in The Monist (1980), 63
  6. Kekes, John (1990). Facing Evil. Princeton: Princeton UP. ISBN 978-0-691-07370-5.
  7. Timothy Anders, The Evolution of Evil (2000)
  8. Becker, Lawrence C.; Becker, Charlotte B. (2013). Encyclopedia of Ethics. Routledge. էջեր 147–149. ISBN 978-1-135-35096-3.
  9. The Internet Encyclopedia of Philosophy, "The Logical Problem of Evil", James R. Beebe
  10. Peter van Inwagen (2008). The Problem of Evil. Oxford University Press. էջեր 120, 123–126, context: 120–133. ISBN 978-0-19-954397-7.
  11. 11,0 11,1 Calder, Todd (2013 թ․ նոյեմբերի 26). «The Concept of Evil». Stanford Encyclopedia of Philosophy. Stanford University. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  12. Marcus G. Singer, Marcus G. Singer (2004 թ․ ապրիլ). «The Concept of Evil». Philosophy. Cambridge University Press. 79 (308): 185–214. doi:10.1017/S0031819104000233. JSTOR 3751971. S2CID 146121829.
  13. Kemp, John (2009 թ․ փետրվարի 25). «Pain and Evil». Philosophy. 29 (108): 13. doi:10.1017/S0031819100022105. S2CID 144540963. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  14. Committee on Advancing Pain Research, Care, and Education, Institute of Medicine (US). «Relieving Pain in America: A Blueprint for Transforming Prevention, Care, Education, and Research». NCBI Bookshelf. National Academies Press (US). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Reviews». The Humane Review. E. Bell. 2 (5–8): 374. 1901.
  16. Calder, Todd C. (2007). «Is the Privation Theory of Evil Dead?». American Philosophical Quarterly. 44 (4): 371–381. JSTOR 20464387.
  17. 17,0 17,1 Garrard, Eve (2002 թ․ ապրիլ). «Evil as an Explanatory Concept» (PDF). The Monist. Oxford University Press. 85 (2): 320–336. doi:10.5840/monist200285219. JSTOR 27903775.
  18. Taliaferro, Charles. «Philosophy of Religion». Stanford Encyclopedia of Philosophy. Sanford University. էջ 3.1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. Rorty, Amélie Oksenberg. Introduction. The Many Faces of Evil: Historical Perspectives. Ed. Amélie Oksenberg Rorty. London: Routledge, 2001. xi–xviii.Կաղապար:ISBN?
  20. Kekes, John (2017). «29, The Secular Problem of Evil». In Bar-Am, Nimrod; Gattei, Stefano (eds.). Encouraging Openness: Essays for Joseph Agassi on the Occasion of His 90th Birthday. Springer. էջ 351. ISBN 9783319576695.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարիքի խնդիր» հոդվածին։