Չարը (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարը
շվեդ.՝ Ondskan
Երկիր Շվեդիա[1]
 Դանիա[1]
Ժանրդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքEvil?[2]
Թվականսեպտեմբերի 26, 2003[3] և հոկտեմբերի 14, 2004[4]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորՄիքայել Հոֆստրյոմ
Սցենարի հեղինակՀանս Գուննարսոն, Միքայել Հոֆստրյոմ և Klas Östergren?[5]
ԴերակատարներԳուստաֆ Սկարսգորդ, Filip Berg?, Andreas Wilson?, Մատս Բերգման, Henrik Lundström?, Linda Zilliacus?, Jesper Salén?, Johan Rabaeus?, Մարիա Ռիչարդսոն, Magnus Roosmann?, Ulf Friberg?, Lennart Hjulström?, Kjell Bergqvist?, Բյորն Գրանատ, Petter Darin?, Ադամ Փոլսսոն[5], Fredrik af Trampe?[5], Henrik Linnros?[5], Peter Eggers?[5] և Sannamari Patjas?[5]
ՕպերատորPiotr Mokrosiński?
ԵրաժշտությունFrancis Shaw?
ՄոնտաժDarek Hodor?
Պատմվածքի վայրՇվեդիա և Stjärnsberg?
Տևողություն114 րոպե

«Չարը» (Ondskan) 2003 թվականին նկարահանված շվեդական դրամա ժանրի ֆիլմ, որը հիմնված է Յան Գիյուի համանուն ինքնակենսագրական վեպի վրա[6]։ Ֆիլմը ներկայացվել է Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ[7]։ Գլխավոր դերը կատարել է դերասան Անդրեաս Ուիլսոնը[8]։

Կարգախոսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ողջ մնալու կանոններ։ մեկն ընդդեմ բոլորի…» (ռուսալեզու DVD տարբերակի կարգախոսը).
  • «It’s Time To Take A Stand» («Ժամանակն է պաշտպանվելու»)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա, 1950-ական թվականներ. Իր ուսուցիչների աչքում Էրիկ Պոնտին դպրոցի ամենադաժան հրեշն է։ Փողոցային կռիվները նրա տարերքն են։ Այս հարցում նա հավասարը չունի՝ ամեն անգամ, երբ նրա հակառակորդը պարտվողի կարգավիճակով հեռանում է մարտի դաշտից։ Իսկ երիտասարդին փրկում են միայն լավ գնահատականները։ Այնուամենայնիվ տնօրենն այլևս չի ցանկանում, որ երիտասարդը սովորի իր դպրոցում։ Այնուհետև Էրիկի մայրը որոշում է երիտասարդին ուղարկել տղաների մասնավոր դպրոց, որտեղ ղեկավարությունը գտնվում է ավագ աշակերտների ձեռքում՝ Օտտո Սիլվերհելմի գլխավորությամբ։

Որպեսզի մորը ևս մեկ անգամ չհիասթափեցնի, Էրիկը ամբողջ ուժով փորձում է զսպել իրեն՝ իր էներգիան ուղղել խաղաղ ուղղությամբ՝ ուսում, լող, ընկերություն իր սենյակակից Պիեռի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Էրիկը հասկանում է, որ դպրոցի պատերի ներսում ամեն ինչ այլ է, քան նրանցից դուրս. այստեղ տիրում է անպատժելիությունը. մեծ աշակերտներն իրենց թույլ են տալիս դաժան վարվել փոքրերի հետ։ Իսկ եթե փոքրերը որոշեն հակահարված տալ, կհեռացվեն։

Էրիկի բնության մեջ ամեն ինչ տակնուվրա է լինում, և այժմ նա հասկանում է, որ այս դպրոցում դաժանությունը զվարճանք չէ, այլ իրեն պաշտպանելու հնարավորություն։ Հնարավորություն, որից շատ ուսանողներ զրկված են. Եվ Էրիկի համար ավելի ու ավելի դժվար է դառնում զսպել իրեն. նրա ապագան, Պիեռի անվտանգությունը և դպրոցի խոհանոցում աշխատող աղջկա՝ Մարիայի հանդեպ սերը վտանգի տակ են…

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անդրեաս Վիլսոն Էրիկ Պոնտի Էրիկ Պոնտի
Հենրիկ Լունդսրտեմ Պիեր Տանգի Պիեր Տանգի
Գուստաֆ Սկարսգորդ Օտտո Սիլվերհելմ Օտտո Սիլվերհելմ
Լինդա Զիլլիակուս Մարիա Մարիա
Մարի Ռիկարդսոն Էրիկի մայրը Էրիկի մայրը
Յուհան Ռաբաեուս Էրիկի հայրը Էրիկի հայրը
Չել Բերգքվիստ Էկենգրեն Էկենգրեն
Մագնուս Ռուսման Տոսսե Բերգ Տոսսե Բերգ
Յասպեր Սալեն Դալեն Դալեն
Կրիստիան Հոլլբրինկ Դինկելշպիլ Դինկելշպիլ
Հենրիկ Լինրոս Բեյհար Բեյհար
Գրանատ Բյորն դպրոցի տնօորեն դպրոցի տնօորեն
Պետեր Էգգերս Ֆոն Ռուսեն Ֆոն Ռուսեն
Դենի Սաուսեդո հանցագործ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր։ Միքայել Հոֆստրյոմ
  • Սցենար։ Հանս Հունարսսոն, Միքայել Հոֆսրտյոմ, Կլաս Էստերգրեն
  • Կոմպոզիտոր։ Ֆրանսիս Շոու
  • Օպերատոր։ Պետեր Մոկրոսինսկի
  • Դերասանների ընտրություն։ Մեգի Ուինտստրադ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկի դերի համար լսումներ են անցել 120 դերասաններ։
  • Ֆիլմը նկարահանվել է Ստոկհոլմ-ում և շրջակայքում։
  • Տոմսարկղ՝ ԱՄՆ - $15,530; Ռուսաստան - 1300 դոլար; համաշխարհային - 324,592 դոլար; ընդհանուր վճարները՝ $340,122[9]:
  • Ֆիլմը արտադրվել է Moviola Film och Television AB, Nordisk Film/TV և Svenska Filminstitutet (SFI) ստուդիաների կողմից։ Հատուկ էֆեկտները ստեղծվել են Panorama film & teatereffekter-ի կողմից։ Տարածում Ռուսաստանում - Gemini Cinema World; ԱՄՆ-ում՝ Magnolia:
  • Կռվի տեսարանից հետո դերասան Ֆրեդրիկ աֆ Թրամփը դիմահարդարին խնդրեց լուսանկարել իրեն Polaroid-ով։ Դերասանը լուսանկարը նվիրել է մորը, ով այն շրջանակել է իր մահճակալի սեղանին[10][11]։
  • Ֆիլմի սկզբում Էրիկը գնացքում տեսնում է մի աղջկա՝ տիկնիկով։ Սա Էմման է՝ ֆիլմի ռեժիսորի դուստրը։
  • Ֆիլմը հիմնված է Յան Գիյուի ինքնակենսագրականի վրա։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Evil. Original Motion Picture Score by Francis Shaw.

  1. Journey to New School (3:27)
  2. Erik’s Mother Angry (0:36)
  3. Erik and Marya (4:02)
  4. Swimming Race (1:29)
  5. Erik Digs in the Rain (2:20)
  6. Erik Controls His Anger (2:30)
  7. Piano Consolation (2:41)
  8. The Class Nature Walk (3:03)
  9. Erik Stalks the Bully (1:41)
  10. Pierre Leaves School (3:53)
  11. Erik Fights the Bully (2:26)
  12. Safe in Marya’s Arms (3:54)
  13. Hatred of Stepfather (2:05)
  14. Snow/Marya Turns Away (2:56)
  15. Erik Sad and Lonely (2:56)
  16. Closing Titles (4:49)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://lumiere.obs.coe.int/movie/21026
  2. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=55960&type=MOVIE&iv=Basic
  4. http://www.kinokalender.com/film4793_evil.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «Ondskan» (շվեդերեն). Swedish Film Database. 2003 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. The 76th Academy Awards (2004) Nominees and Winners Արխիվացված 2012-09-29 Wayback Machine(անգլ.) կինոմրցանակի պաշտոնական կայքում
  8. Wilhelmson, Markus (2004 թ․ փետրվարի 24). «Min son ljuger om Ondskan» (շվեդերեն). Expressen. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2003 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Agerman, Per; Pineus, Isaac (2003-10-21) "Kan svensk film stå på egna ben? Արխիվացված 9 Սեպտեմբեր 2009 Wayback Machine" (in Swedish). Affärsvärlden. Retrieved on 2009-07-14.
  10. Gentele, Jeanette (2004-01-26) "'Ondskan' bästa svenska film 2003" (in Swedish). Svenska Dagbladet. Retrieved on 2009-07-14.
  11. Staff reporters (2004-01-09) "Daybreak leads Sweden's Guldbagge race." Screen Daily. Retrieved on 2009-07-14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]