Բյորն Գրանատ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1946[1][2][3][…] |
Ծննդավայր | Örgryte församling, Շվեդիա[4] |
Մահացել է | փետրվարի 5, 2017[5][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Stockholms Sankt Matteus, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Ann-Margret Fyregård? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բյորն Գյոստա Տրիգվե Գրանատ (շվեդերեն՝ Björn Gösta Tryggve Granath, ապրիլի 5, 1946, Գյոտեբորգ, Վեստրա Գյոտալանդ, Շվեդիա - փետրվարի 5, 2017[8]), թատրոնի և կինոյի շվեդ դերասան, սցենարիստ և թատերական ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորն Գրանատն ուսումնասիրել է գրականություն և թատրոնի պատմություն, տարբեր դերեր մարմնավորել ներկայացումներում։ 1967-1975 թվականներին Բյորնն աշխատել է Ստոկհոլմի Teater Narren թատրոնում։ Մասնակցել է 1968 թվականի ցույցերին։ 1980-1985 թվականներին Գրանատը միջոցառումներ է անցկացրել «Կապույտ թռչուն» թատրոնում, իսկ 1987 թվականից սկսում է մասնակցել Թագավորական դրամատիկական թատրոնի ներկայացումներին։ 1999 թվականից Բյորնը Ազգային թատրոնի անդամն էր[9]։ Բյորն Գրանատը նաև թատերական ռեժիսոր էր։ 1997 թվականին «Խարալդ և Խարալդ» կարճամետրաժ ֆիլմի սցենարիստն էր։ Խաղացել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ֆ | Դու գժվել ես, Մադիկե՛ն | Du är inte klok, Madicken | Յունաս |
1980 | ֆ | Մադիկենը Յունիբակենից | Madicken på Junibacken | հայր |
1987 | ֆ | Պելե նվաճողը | Pelle Erobreren | Էրիկ |
1991 | ֆ | Ցուլ | Oxen | |
1992 | ֆ | Բարի մտադրություններ | Den goda viljan | Օսկար Օկերբլոմ |
1995 | ֆ | Վերջին հոգոց | Sista skriket | Գեորգ աֆ Կլեկեր |
1996 | ֆ | Երուսաղեմ | Jerusalem | Ստորմ |
1997 | ֆ | Գիշատչի աչքը | Ørnens øje | եպիսկոպոս Էսքիլես |
2000 | ֆ | Անհավատարիմը | Trolösa | Գուստավ |
2002 | ֆ | Էլինա, կարծես ես չեմ էլ եղել | Elina – som om jag inte fanns | բժիշկ |
2003 | ֆ | Սևամորթ հրդեհահարը | Svidd neger | քահանա |
2003 | ֆ | Չարիք | Ondskan | դպրոցի տնօրեն |
2005 | ֆ | Ընտրյալը | Den utvalde | Էրիկ Սվան |
2009 | ֆ | Վիշապի դաջվածքով աղջիկը | Män som hatar kvinnor | Գուստավ Մորել |
2010 | ֆ | Աղմուկի ձայները | Sound of Noise | հիվանդանոցի ղեկավար |
2010 | ֆ | Ամերիկացին | The American | երկրորդ որսորդ |
2012 | ֆ | Նոբելի վերջին կտակը | Prime Time | Էռնստ Էրիկսոն |
2014 | ֆ | Հարոլդն է այստեղ | Her er Harold | Ինգվար Կամպրադ |
2015 | ֆ | Կամուրջ | Bron | Չեպլ |
2017 | ֆ | Բորգն ընդդեմ Մակինրոյի | Borg vs. McEnroe | Բենգտ |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորն Գրանատն ամուսնացած է եղել բեմանկարիչ Աննա Մարգրետ Ֆիրեգորդի հետ (ծն․ 1948 թ․)։ Ունեն 2 երեխա՝ դուստրը ծնվել է 1984 թվականին, որդին՝ 1987 թվականին[10]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է ոչ երկարատև հիվանդությունից 2017 թվականի փետրվարի 5-ին[11]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թ. - «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»՝ «Պելե նվաճողը» ֆիլմի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2021.
- ↑ Björn Granath är död
- ↑ Årets vindere. 1988: Bedste mandlige birolle: Björn Granath (Pelle Erobreren)
- ↑ Danish Film Awards (Robert). 1988 Awards — 1990.
- ↑ «Björn Granath är död»։ Dagens Nyheter։ փետրվարի 5, 2017)
- ↑ Björn Granath. Svensk Filmdatabas Проверено 30 марта 2014 года
- ↑ Mer än Madickens pappa Проверено 15 августа 2012 года
- ↑ «Björn Granath har gått bort»։ http://www.aftonbladet.se (շվեդերեն)։ Վերցված է 2017-02-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բյորն Գրանատ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բյորն Գրանատը ԿինոՊոիսկ կայքում
- Բյորն Գրանատը Archived 2009-08-20 at the Wayback Machine. Թագավորական դրամատիկական թատրոնի կայքում
|