Չան Դոն Յուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չան Դոն Յուն
կորեերեն՝ 장동윤
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1992(1992-07-12) (31 տարեկան)
ԾննդավայրԴեգու, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՀանյանգի համալսարան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Jang Dong-yoon Վիքիպահեստում

Չան Դոն Յուն (կորեերեն՝ 장동윤, հուլիսի 12, 1992(1992-07-12), Դեգու, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Առավել հայտնի է «Դպրոց 2017» (2017), «Օրվա պոեմ» (2018) և «Նոկդույի հեքիաթը» (2019) հանրաճանաչ դորամաներում մարմանավորած գլխավոր դերերով[1][2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանը պարտադիր զինվորական ծառայությունը սկսել է 2012 թվականի մայիսին, երբ նա 19 տարեկան էր, և զորացրվել է 2014 թվականի փետրվարին[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015․ Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, Հանյանգի համալսարանում սովորելիս, լրատվամիջոցները հաղորդում էին Չանի քաջության մասին։ Հաղորդվում է, որ Չանը հանդիպել է մահաբեր զենքով կողոպտիչին, որը սպառնում էր Սեուլի Գվանակ թաղամասում տան մեջ գտնվող խանութի սպասարկողին։ Նա արագ պլան էր կազմել՝ մեղավորին ձերբակալելու համար։ Նրա հերոսությունը Սեուլի Մետրոպոլիտենի Ոստիկանության կողմից արժանացել է գովասանքի[4][5]։ Այս ճանաչվածությունը հետագայում նրան բերել է շատ նկարահանման առաջարկներ։

2016-2018․ Դերասանական դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Չանը «Համակարգչային ընկերության աշխատակցուհիներ» վեբ դրամայում հանդես եկավ որպես դերասան[6]։ Այդ տարում, սակայն ավելի ուշ, նա նկարահանվեց «Սալամոնի սուտ վկայությունը» պատանեկան առեղծվածային դրամայում[7]։

2017 թվականին նա նկարահանվեց KBS«Դպրոց 2017» պատանեկան ռոմանտիկ դրամայում[8]։ Նույն թվականին նա նկարահանվեց «Եթե մենք եղանակ լինեինք» KBS-ի հատուկ դրամայում[9]։

2018 թվականին Չանը «Օրվա պոեմ» բժշկական դրամայում խաղաց գլխավոր դերը[10]։ Նույն թվականին նա օժանդակ դեր կատարեց «Պարոն Արևի շող» պատմական դրամայում[11]։ Չանը էկրաններին իր արծաթե դեյուտը կատարեց «Գեղեցիկ օրեր» անկախ ֆիլմում, որտեղ նա մարմնավորեց Լի Նա Յունի որդուն[12][13]։ Դեկտեմբերին Չանը նկարահանվեց «Միայն պարիր» երիտասարդական դրամայում, որը հիմնված էր նույնանուն վավերագրական ֆիլմի վրա[14]։

2019-ներկա․ Աճող հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանը և Կիմ Սո Հյոնը՝ որպես «Նոկդույի հեքիաթը» դրամայի գլխավոր դերակատարներ

2019 թվականին Չանը՝ Կիմ Սո Հյոնի հետ նկարահանվել է «Նոկդույի հեքիաթը» պատմական ռոմանտիկ կատակերգական դրամայում[15]։ Չանը ճանաչում է ձեռք բերել խաչաձև հագուստի գլխավոր հերոսի դերի շնորհիվ[16]։ 2019 թվականի KBS-ի դրամայի մրցանակաբաշխության ժամանակ շահել է գերազանցության մրցանակ[17]։

2020 թվականին Չանը նկարահանվել է ռեժիսոր Օ Ուն Ջեյի «Վազիր տղա, վազիր» ֆիլմում[18]։ Նա նաև պատրաստվում է նկարահանվել «Որոնում» ռազմական դրամայում՝ որպես ռազմական շների վարժեցնող[19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հղում
2018 Գեղեցիկ օրեր Զեն Չեն [20]
2020 Վազիր տղա, վազիր

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Ծանոթագրություններ Հղում
2016 Համակարգչային ընկերության աշխատակցուհիներ Գոմ Գա Բալ Naver TV Cast Վեբ սերիալ [6]
Սալամոնի սուտ վկայությունը Հան Ջի Հուն JTBC [21]
2017 Green Fever Սունգ Չան Naver TV Cast Վեբ սերիալ [22]
Դպրոց 2017 Սոն Դա Հուի KBS2 [8]
Եթե մենք եղանակ լինեինք Ում Գիսուկ հատուկ դրամա [9]
Մենեջեր Պարկի անձնական կյանքի օգնական Ջուլիան tvN կամեո [23]
2018 Օրվա պոեմ Շին Մին Հո [10]
Պարոն Արևի շող Ջուն Յուն [11]
Միայն պարիր Կվոն Սունգ Չան KBS2 [14]
2019 Նոկդույի հեքիաթը Ջուն Նոկ Դու [24]
2020 Որոնում Գու Դոն Ջին OCN [19]

Հոսթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հեռուստաալիք Ծանոթագրություն Հղում
2019 KBS Entertainment Awards KBS2 Ջուն Հյուն Մու և Սոն Դամ Բի [25]

Վարիետե շոուեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հեռուստաալիք Ծանոթագրություններ Հղում
2018 Սաբահի ջունգլիների օրենքները SBS մասնակից, 330-333 էպիզոդներ [26]
2019 Ես կարոտում եմ Կորեան tvN մասնակից [27]
2019 Գաշինաները MBC մասնակից [28]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Հավակնած աշխատանք Արդյունք Հղում
2018 32nd KBS Drama Awards Գերազանցության մրցանակ, դերասան մեկ ակտում/Հատուկ/կարճ դրամայում Միայն պարիր Հաղթանակ [29]
2019 18th Korea First Brand Awards Ծակող աստղ մրցանակ, դերասան Հաղթանակ [30]
33rd KBS Drama Awards Գերազանցության մրցանակ, դերասան Մինի սերիալներում Նոկդույի հեքիաթը Հաղթանակ [17][31]
Նեթիզեն մրցանակ Առաջադրված
Լավագույն զույգ Կիմ Սո Հյոնի հետ Հաղթանակ
Լավագույն զույգ Կան Տա Օի հետ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Lily (2017 թ․ հուլիսի 25). «[Lily's Take] Discovering Actor Jang Dong-yoon». Hancinema. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 «6 Eye-catching Actors Born in 1992 You Should Be Aware of!». Hancinema. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Son, Hyo-jung (2019 թ․ նոյեմբերի 29). «'녹두전' 장동윤의 TMI 토크 #소두 #군대(feat.아이유) #형 자랑[인터뷰]». TV Report. Naver. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Min Hyun (2017 թ․ հուլիսի 18). «'학교 2017' 장동윤, 편의점 강도 잡아 뉴스로 데뷔…떡잎부터 남달라». MK News (կորեերեն).
  5. «배우 장동윤, '학교 2017' 송대휘役 싱크로율 100%». Herald Business (կորեերեն). 2017 թ․ հուլիսի 17.
  6. 6,0 6,1 «'게임회사 여직원들' 아이린의 '그 남자'는 누구?». TenAsia (կորեերեն). 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  7. «'솔로몬의 위증' 신예 장동윤, 이유있는 파격 캐스팅... '남다른 눈빛'». SE Daily (կորեերեն). 2016 թ․ նոյեմբերի 26.
  8. 8,0 8,1 Jung So-young (2017 թ․ հունիսի 7). «[공식입장] '학교' 김정현·장동윤, 남주 캐스팅 확정..김세정과 호흡». OSEN (կորեերեն).
  9. 9,0 9,1 Jeong Hui-yeon (2017 թ․ հունիսի 14). «장동윤, 드라마스페셜 '우리가 계절이라면' 주연 캐스팅 [공식입장]». Sports Donga (կորեերեն).
  10. 10,0 10,1 «[단독]공명→장동윤, tvN '시를 잊은 그대에게' 주연». JoongAng Ilbo (կորեերեն). 2018 թ․ հունվարի 3.
  11. 11,0 11,1 «장동윤, '미스터 선샤인' 중간 합류…"16회부터 출연"(공식입장)». MBN (կորեերեն). 2018 թ․ օգոստոսի 24.
  12. Ji Min Kyun (2017 թ․ սեպտեմբերի 4). «[공식입장] 장동윤, '뷰티풀 데이즈'로 스크린 데뷔...이나영 아들役». OSEN (կորեերեն).
  13. «장동윤, '뷰티풀 데이즈'로 스크린 데뷔…이나영 아들 役». Xports News (կորեերեն). 2017 թ․ սեպտեմբերի 4.
  14. 14,0 14,1 «[단독]박세완·장동윤, 드라마 '땐뽀걸즈' 주인공». Ilgan Sports (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 13.
  15. Hong, Hye-min (2019 թ․ ապրիլի 29). «장동윤X김소현, KBS2 '조선로코 녹두전' 출연 확정 [공식]». Hankook Ilbo (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «Jang Dong Yoon makes manly transformation in "The Tale Of Nokdu"». JTBC Plus. 2019 թ․ հոկտեմբերի 30.(չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 «[2019 KBS 연기대상] 장동윤, 男 우수상 "전 운 좋고 인복이 많은 사람"» (կորեերեն). TenAsia. 2020 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  18. «[단독] 장동윤, 차기작 영화 '런보이런' 출연…현재 촬영 중». Naver (կորեերեն). 2020 թ․ հունվարի 7.
  19. 19,0 19,1 «[단독]크리스탈, 장동윤과 OCN '써치' 주인공». Ilgan Sports (կորեերեն). 2020 թ․ հունվարի 16.
  20. «Jang Dong-yoon to star in Beautiful Days - 2017 as Lee Na-young's son». Hancinema. 2017 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. «"Solomon's Perjury" casting rookies? For innocent act». Hancinema. Newsen. 2016 թ․ նոյեմբերի 14.
  22. «[독립영화관] '내일부터 우리는' 일촉즉발? 위기일발! 진엔터테인먼트의 덕업». Newsfreezone (կորեերեն). 2018 թ․ հունիսի 27.
  23. «tvN 단막극 '박대리의 은밀한 사생활', 오늘(2일) 첫 출격». TenAsia (կորեերեն). 2017 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  24. «"성별 반전 로맨스"…장동윤X김소현, '조선로코 녹두전' 출연 확정 [공식]». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  25. «전현무·김준현·손담비·장동윤, '2019 KBS 연예대상' MC[공식]». sports.donga.com (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  26. beansss (2018 թ․ սեպտեմբերի 14). «Maknae Jang Dong Yoon impresses by catching a lizard with his bare hands on 'Laws of the Jungle'». allkpop (անգլերեն).
  27. Kim Ye-eun (2019 թ․ փետրվարի 8). «한고은·박나래에 광희까지, tvN 새 예능 '미쓰 코리아' 3월 첫방송(공식)». Newsen (կորեերեն).
  28. Jeong, Jin-sil (2019 թ․ ապրիլի 23). «[단독]장동윤, 문소리 예능 '가시나들' 출연…新 예능 대세 노린다». Sports Seoul (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  29. «[2018 KBS 연기대상] 유동근 대상 "장미희 덕분인데 내가 왜..대하드라마 부활 기원"». 10Asia (կորեերեն). 2019 թ․ հունվարի 1.
  30. «꽃미남 배우 '장동윤'». Kookmin Daily (կորեերեն). 2019 թ․ դեկտեմբերի 17.
  31. «[2019 KBS 연기대상] 장동윤-김소현 "눈 코 입 키스, 그렇게 진해야 했냐고"» (կորեերեն). SportsDonga. 2020 թ․ հունվարի 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չան Դոն Յուն» հոդվածին։