Չալաբի Քյոխվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չալաբի Քյոխվա (ծննդյան ու մահվան թվականներն անհայտ են), 18-րդ դարի առաջին երեսնամյակի Արցախի ազատագրական պայքարի մասնակից։ 1723 թվականի դեկտեմբերին Պետրոս I-ի պատվիրակ Իվան Կարապետին Բաքվից ուղեկցել է Ղարաբաղ (սղնախներ)։ Պետրոս I-ն հասցեագրված Իոսմսայի մելիքների ռազմական, օգնության նամակ-խնդրագիրը, Անտոն քահանա Առաքելյանի և շամախեցի Պետրոս քահանայի հետ, 1724 թվականի նոյեմբերին հասցրել է Պետերբուրգ։ Սակայն պատվիրակությունը ռազմական, օգնության փոխարեն ռուս, արքունիքից ստացել է Ղարաբաղի հայերին Կասպից ծովի ափերը գաղթեցնելու առաջարկություն և համապատասխան հրովարտակով 1725 թվականի մայիսին վերադարձել Ղարաբաղ։ Դրվել է նոր խնդրագիր, նամակատարությունն այս անգամ վստահվել է միայն Չալաբի Քյոխվային։ Վերջինս հանձնարարությունը կատարելուց հետո 1726 թվականին իր հետ Ղարաբաղ է բերել Եկատերինա I-ի հուսադրող նամակը և ռազմական, օգնության բանավոր խոստումը։ Սակայն Մերձկասպյան ռուսական զորքերի հրամանատար Դոլգորուկովը հրաժարվել է առանց Եկատերինա I-ի հրամանի, զորքեր ուղարկել Ղարաբաղ, և 1727 թվականին Չալաբի Քյոխվան երրորդ անգամ է ուղևորվել (Բաղի յուզբաշու ուղեկցությամբ) Պետերբուրգ, բայց դարձյալ նրա առաքելությունը արդյունք չի տվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660