Ուրարտու կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Ուրարտու կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Վանի թագավորություն |
Ստեղծվեց | 1990 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Հ.Եղիազարյան, Յու.Ալեքսանյան, Վ.Հակոբյան |
«Ուրարտու» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1992 թվականին ներառվել է Գյումրիի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Գորիսի (Խնածախ, Խոզնավար, Վաղատուր), Տավուշի (Մոսեսգեղ, Պառավաքար) և Արցախի Հանրապետության Մարտունու (Ամիրանլար, Կուրապատկինո), Հադրութի (Դրախտիկ), Քաշաթաղի (Ծաղկաբերդ, Սաֆյան հատված) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Եղիազարյանը, Յու. Ալեքսանյանը, Վ. Հակոբյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |