Ուռենի Մացուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռենի Մացուդի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի Մացուդի
Լատիներեն անվանում
Տalid matsudana


Ուռենի Մացուդի (լատին․՝ Տalid matsudana), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ տերևաթափ ծառ է, օձաձև ոլորված, փայլուն, կանաչավուն ճյուղերով ու բնով։ Ընձյուղները նույնպես ոլորված են, փայլուն, դեղնավուն, սկզբում մազմզուկապատ, հետագայում մերկ։ Տերևակիցները նեղ-նշտարաձև են, վաղ թափվող։ Տերևները նշտարաձև են, սրածայր, հիմքում կլորավուն կամ համարյա սեպաձև, մանր գեղձիկապատ, սղոցաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, ներքևից` կապտավուն, 5-10 սմ երկարությամբ և 1.0-1.5 սմ լայնությամբ, 2,8 մմ երկարությամբ կոթուններով։ Կատվիկները ունեն 1-1,5 սմ երկարություն, մազմզուկապատ, կարճ կոթուննեոով, փայլուն, օվալաձև ծաղկակիցներով։ Առէջները 2-ն են` դեղին փոշանոթներով։ Սռնակը կարճ է, սերմնարանը` նստադիր։ Եվ առէջային, և վարսանդային ծաղիկներն ունեն 2-ական նեկտարանոցներ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում ներկայումս չի հանդիպում։ Ամենայն հավանականությամբ ծագել է Հարավային Չինաստանից և Հարավային Կորեայից։ Հայաստանում մշակվում է Երևանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ և հրաշալի դեկորատիվ արժանիքներով։ Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9-10, 18, 20ա, 23-25, 27-28, 32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 254։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի Մացուդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի Մացուդի» հոդվածին։