Ուունարտոք-Քեքերտոք
Ուունարտոք-Քեքերտոք | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Գրենլանդիա |
Վարչատարածքային միավոր | Սերմերսոոք |
Բնակչություն | 0 մարդ |
Ուունարտոք-Քեքերտոք (գրենլանդ․՝ Uunartoq Qeqertoq նաև անգլ.՝ Warming Island՝ Տաքացման կղզի), անմարդաբնակ կղզի Գրենլանդիայի արևելքում, Սերմերսոոք կոմունայում։ Մինչ 2005 թվականը համարվել է թերակղզի, քանի դեռ սառցե ծածկույթը հալվելով չի բացահայտել նեղուցը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ամերիկացի հետազոտող Դենիս Շմիթը հայտնաբերել է, որ Լիվերպուլի երկրի հետ կապող սառցե «թերակղզին» 2002 թվականին դարձել է կղզի[2]։ Մինչ այդ հաստ շերտ ունեղող սառույցը թույլ չէր տալիս հայտնաբերել ջուրը և հասկանալ, որ հետազոտողների դիմաց կղզի է, ոչ թե թերակղզի[3]։ Համարվում է, որ նման «շրջադարձի» պատճառը գլոբալ տաքացումն է։
Կղզին ունի W տառի տեսք։ Երկարությունը՝ մոտ 5.5 կմ, «ատամների» երկարությունը՝ 2-3 կմ[4]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շմիթի՝ նոր կղզու մասին հաղորդագրության հանրային դառնալուց հետո նրա հետ բանավեճի մեջ է մտել եղանակագետ և գլոբալ տաքացման տեսության թերահավատ Պատրիկ Մայքլսը, որը հայտարարել է, որ այս կղզին կարելի էր տեսնել դեռևս 1950-ական թվականներին, և գլոբալ տաքացումը այստեղ կապ չունի[5]։ Մայքլսը ներկայացրել է Էրնստ Հոֆերի Arctic Riviera (1957) գրքից քարտեզ, որտեզ երևում է Տաքացման կղզին[6], սակայն Շմիթը հակաճառել է, որ քարտեզը կազմվել է ոչ ճիշտ՝ մատնանշելով այս քարտեզի այլ անճշտություններ, որոնք վերաբերում էին տարածաշրջանի լավ ուսումնասիրված օբյեկտներին[1]։
Կղզին արձանագրվել է Times-ի աշխարհի քարտեզի 13-րդ հրատարակության մեջ)[7]։ Այս հրատարակությունը սկանդալային էր նաև նրանով, քանի որ դրանում Գրենլանդական սառցե վահանը պատկերված էր 12 տարվա ընթացքում 15%-ը կորցրած տեսքով[8]։ Ի պատասխան սրան՝ Ձյան և սառույցի տվյալների ամերիկյան կենտրոնը քարտեզի հեղինակներին մատնանշել է, որ եթե Գրենլանդիան իրոք կորցներ նման քանակությամբ սառույց, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանար ուղիղ 1 մ-ով, ինչը չի նկատվում։
Այս սխալը, հնարավոր է, կապված է նրա հետ, որ քարտեզը կազմողները որպես հիմք օգտագործել են Գրենլանդիայի միայն հաստ սառցե շերտ պարունակող տարածքների քարտեզը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Эндрю Ревкин. Arctic Explorer Rebuts ‘Warming Island’ Critique (անգլ.) на сайте dotearth.blogs.nytimes.com, 28 апреля 2008
- ↑ Итан Тодрас-Уайтхилл. As Ice Recedes, Interest Surges (անգլ.) на сайте nytimes.com, 9 декабря 2007
- ↑ Дэвид Мидлтон. Warming Island: Just another Warmist myth (անգլ.) на сайте wattsupwiththat.com, 16 сентября 2011
- ↑ Иэн Браун. Uunartoq Qeqertaq (Island Week 6) (անգլ.) на сайте googlesightseeing.com, 22 ноября 2011
- ↑ Джон Коллинс Рудольф. The Warming of Greenland (անգլ.) на сайте nytimes.com, 16 января 2007
- ↑ “Warming Island” — Another Global Warming Myth Exposed Արխիվացված 2008-12-12 Wayback Machine (անգլ.) на сайте worldclimatereport.com, 31 марта 2008
- ↑ Макс Эдди. New Atlas Shows Greenland With Fewer Glaciers, More Green (անգլ.) на сайте themarysue.com, 16 сентября 2011
- ↑ Сара Рирдон. Atlas Shrugged? «Outraged» Glaciologists Say Mappers Misrepresented Greenland Ice Melt (անգլ.) на сайте news.sciencemag.org, 19 сентября 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Landsat Gallery Արխիվացված 2016-11-19 Wayback Machine (անգլ.) на сайте landsat.usgs.gov (необходимо нажать на чёрный квадратик на востоке Гренландии)
- A Voyage of Discovery to Warming Island, Greenland Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.) на сайте betchartexpeditions.com
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուունարտոք-Քեքերտոք կատեգորիայում։ |