Jump to content

Ուորդս կղզու կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորդս կղզու կամուրջ
Wards Island Bridge
Երկիր ԱՄՆ
ՏեղանքՆյու Յորք, ԱՄՆ
Տեսակուղղահայաց բարձրացվող կամուրջ և bicycle bridge?
Հատում էՀարլեմ
Երկարություն380 մ
Լայնություն3,7 մ
Բացման տարեթիվմայիսի 18, 1951
Քարտեզ
Քարտեզ

Ուորդս կղզու կամուրջ (անգլ.՝ Wards Island Bridge), կոչվում է նաև 103-րդ փողոցի հետիոտնային կամուրջ (անգլ.՝ 103rd Street Footbridge), հետիոտնային կամուրջ Հարլեմ գետի վրա, միացնում է Մենհեթենը և Ուորդսը՝ Նյու Յորքում։ Կամուրջը ունի վերելակային կոնստրուկցիա, ընդհանուր առմամբ բաղկացած է 12 կամրջամասից, որոնք կառուցվել են հենասյուներից և հեծաններից[1]։ Կամուրջը նախատեսված է միան հետիոտերի և հեծանվորդների համար։ Մենհեթենի կողմից կամուրջը միանում է 103-րդ փողոցին։ Հետիոտնային էստակադը անցնում է FDR մայրուղով և հասնում մինչև Արևելյան Հարլեմի բնակելի շենքեր։ Ուորդս կղզու կողմից կամուրջը մոտենում է պուրակին և կղզու հարավ-արևմտյան ափերին։ Վերանորոգումից հետո, 2012 թվականի հուլիսի 1-ից կամուրջը վերսկսեց իր աշխատանքը։ Հիմա կամուրջը աշխատում է 24/7 ռեժիմով, մինչև վերանորոգումը հասանելի էր ապրիլից մինչև հոկտեմբեր՝ ցերեկային ժամերին[2]։

Առաջին կամուրջը, որ տանում է Ուորդս Այլենդից Մենհեթեն, փայտե բացվող կամուրջ էր։ Նա միացնում էր Մենհեթենի 114-րդ փողոցը Ուորդս Այլենդի հյուսիս-արևմուտքի հետ։ Կամուրջը կառուցվել է 1807 թվականին, քանի որ, կղզու վրա կար բամբակաթղթային կոմբինատ։ Կառուցման համար վճարել են Ֆիլիպ Միլեդոլարը և Բարտոլոմ Ուորդը։ 1821 թվականին կամուրջը փոթորիկի[3] պատճառով ավերվեց։ 1936 թվականին Տրաիմբորո կղզու և Ուորդս Այլենդ քաղաքի միջև կամուրջ կառուցվեց, որը աստիճնաբար միացավ կամուրջների ամբողջ համակարգին։ Պլանավորվում էր նաև Ուորդս կղզում զուգահեռ կառուցել հետիոտնային կամուրջ, անգամ 1937 թվականին Ռոբերտ Մոզեսը այն համարեց անհրաժեշտ, բայց հետիոտնային կամուրջի շինարարությունը հետաձգվեց։ Իրական կամուրջի շինարարությունը սկսվեց միայն 1949 թվականին՝ ինժեներ Օտմար Ամանի նախագծով։ Կամուրջը կառուցված և բաց էր 1951 թվականի մայիսի 18-ին։ 1967 թվականից հնարավոր դարձավ հեծանվորդների[4] երթևեկությունը։

1980-90-ական թվականներին տեղի բնակիչները մտահոգված էին, քանի որ, կամուրջը հատվում էր հոգեբուժական կենտրոնի հետ, որը տեղակայված Ուորդս կղզում։ Ենթադրվում էր, որ հիվանդները կարող էին իրենց շրջանում հանցագործության բարձրացման մեջ դեր ունենալ[5]։ Վերանորոգման համար կամուրջը 2010 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի ապրիլը ժամանակավոր փակվել էր։

Կամրջի վերելակային կոնստրուկցիան կազմավորված է այնպես, որ հիմնական կամրջամասը կարող է իջնել հետիոտների համար:

Հանրաճանաչ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կամուրջի պատկերը հանդիպում է Սիներգիա խմբի «Games» ալբոմի կազմի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harlem River Bridges (mis). — New York City Department of Transportation, 2004.
  2. «NYC DOT Commissioner and Council Member Mark-Viverito Reopen Wards Island Bridge». New York City Department of Transportation.
  3. «Wards Island Park Historical Sign». New York City Department of Parks & Recreation. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Bridge to Wards Island Is Opened to Bicyclists». The New York Times. 1967 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Carvajal, Doreen (1995 թ․ հունվարի 8). «Wards I. Bridge: History of Problems». The New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]