Օտմար Աման
Օտմար Աման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Feuerthalen |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1965[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քաղաքացիական ինժեներ, քաղինժեներ, ճարտարագետ և ճարտարապետ |
Աշխատավայր | Ammann & Whitney?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Օտմար Հերման Աման (անգլ.՝ Othmar Hermann Ammann, մարտի 26, 1879[1][2][3][…], Feuerthalen - սեպտեմբերի 22, 1965[1][2][3][…], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ծնունդով Շվեյցարիայից, ամերիկացի նախագծող-ինժեներ, որը նախագծել և կառուցել է հիմնականում կամուրջներ[5][6]։ Օտմար Ամանը նաև ղեկավարել է Լինկոլնի թունելի նախագծման և շինարարական աշխատանքները[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտմար Ամանը ծնվել է 1879 թվականին, Շվեյցարիայի Շաֆֆհաուզեն քաղաքում։ Նրա հայրը ձեռնարկատեր էր, իսկ մայրը՝ գլխարկագործ։ Օտմարը ինժեներական կրթություն է ստացել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Պոլիտեխնիկումում։ Նա սովորել է շվեյցարացի ինժեներ Վիլհելմ Ռիտերի դասարանում։ 1904 թվականին Օտմար Ամանը գաղթում է Միացյալ Նահանգներ և իր կարիերայի մեծ մասը աշխատում Նյու Յորքում։ 1924 թվականին Ամանը ԱՄՆ քաղաքացիություն ստացավ։ 1905 թվականին նա հապճեպ այցելում է Շվեյցարիա, որպեսզի ամուսնանա Լիլի Սելմա Վերլիի հետ։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Վերները, Ջորջը և Մարգոն։ 1933 թվականին Լիլին մահանում է։ Առաջին կնոջ մահից հետո Ամանը 1935 թվականին Կալիֆորնիայում ամուսնանում է այրի Քլերի Նոյցլիի հետ[5]։ Ամանը գրել է երկու հետազոտական աշխատություն կամուրջների փլուզման մասին՝ Քվեբեկի և Տակոմա Նարոուսի։ Հենց այս աշխատությունների շնորհիվ՝ 1907 թվականին, նա ձեռք բերեց կամուրջների նախագծող-ինժեների իր համբավը և կարողացավ աշխատանք ստանալ Գուստավ Լինդենթալի մոտ՝ Հել Գեյթ Բրիջի շինարարությունում։ Մինչև 1925 թվականը նա նշանակվեց կամրջային ինժեների պաշտոնում Նյու Յորքի նավահանգստային վարչությունում։ Հուդզոն գետի վրա կառուցվելիք կամրջի նրա նախագիծը, որի մրցակիցն էր նրա ղեկավարի՝ Լինդենթալի առաջարկած նախագիծը, արժանացավ նախագծերն ուսումնասիրող կոմիտեի հավանությանը։ Ըստ Լինդենթալի նախագծի, կամուրջը պիտի ունենար 16 և ավելի երթևեկելի ուղղություն, որոնք պիտի ապահովեին հետիոտների, բեռնատար գնացքների, արագ տրանզիտի, և ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը։ Սակայն կամրջի նախագիծը մերժվեց՝ հօգուտ Ամանի նախագծի, հավանաբար ծախսերի տարբերության պատճառով։ Ամանի նախագծի արդյունքում կառուցվեց Ջորջ Վաշինգտոնի կամուրջը։ Ամանի ղեկավարությամբ կամուրջը շահագործման հանձնվեց նախատեսվածից վեց ամիս շուտ և ավելի քիչ արժեցավ, քան նախատեսված 60 միլիոն դոլարը։ Վաշինգտոն կամրջի, իսկ հետագայում նաև Բայոն կամրջի նախագծերը, որոնք առաջարկել էր Ամանը, գրավեցին նախագծող-ինժեներ Ռոբերտ Մոսեսի ուշադրությունը, որը շտապեց նրան ընդգրկել իր շինարարական ընկերությունում։ Ամանի հաջորդ չորս կամուրջները՝ Թրիբորոուն, Բրոնքս-Ուայթսթոնը, Թրոգս Նեքը և Վերազանո Նարոուսը կառուցվեցին Մոսեսի հիշյալ ընկերության կողմից։ 1946 թվականին Ամանը և Չարլի Ուիթնին հիմնեցին Աման և Ուիթնի (անգլ.՝ Ammann & Whitney) ընկերությունը։ 1964 թվականին Ամանը շահագործման հանձնեց Վերազանո Նարոուս կամուրջը Նյու Յորքում, որը շահագործման պահին աշխարհի ամենաերկար կախովի կամուրջն էր և իր ժամանակի ամենածանր կամուրջն աշխարհում։ Վերազանո Նարոուսը ներկայումս աշխարհի տասնմեկերորդ ամենաերկար թռիչք ունեցող կամուրջն է և ամենաերկարը արևմտյան կիսագնդում։ Ամանը նաև օգնել է կառուցելու Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը, որը ներկայումս ամենաերկար կամուրջների ցանկում տասներկուերորդն է։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանը նախագծել է Նյու Յորքի տասնմեկ կամուրջների կեսից ավելին, որոնք Նյու Յորքը կապում են Միացյալ Նահանգների մյուս վայրերին։ Նրա տաղանդը և հնարագիտությունը օգնեցին իրեն ստեղծելու աշխարհի երկու ամենաերկար կամուրջները իր ժամանակներում։ Ամանը հայտնի է այն բանի շնորհիվ, որ կարողանում էր նախագծել թեթև, նրբագեղ կամուրջներ, որոնք քիչ ծախսատար էին, պարզունակ ու գեղեցիկ։ Դրան նա կարողացել է հասնել շեղման տեսությունը կիրառելու շնորհիվ։ Նրա՝ ծախսերը կրճատելու կարողությունը մեծ համբավ բերեց նրան Մեծ ճգնաժամի տարիներին, երբ խիստ էական էր խնայողությունը։ Ամանի կառուցած հայտնի կամուրջներից են.
- Ջորջ Վաշինգտոնի կամուրջը (բացվել է 1931 թվականի հոկտեմբերի 24-ին)
- Բայոն կամուրջը (բացվել է 1931 թվականի նոյեմբերի 15-ին)
- Թրիբորոու կամուրջը (բացվել է 1936 թվականի հուլիսի 11-ին)
- Բրոնքս Ուայթսթոն կամուրջը (բացվել է 1939 թվականի ապրիլի 29-ին)
- Ուոլթ Ուիթման կամուրջը (բացվել է 1957 թվականի մայիսի 16-ին)
- Թրոգս Նեք բրիջ (բացվել է 1961 թվականի հունվարի 11-ին)
- Վերազանո Նարոուս կամուրջը (բացվել է 1964 թվականի նոյեմբերի 21-ին)
Բայոն կամուրջը Օտմար Ամանի նախագծած միակ կամուրջն է, որը կամարակապ է և ոչ թե կախովի։ Բրոնքս Ուայթսթոն կամուրջը շահագործման հանձնվելուց ընդամենը մեկ տարի անց ստիպված էին ամրացնել ուժեղ քամիների և անընդհատ երթևեկության պատճառով։ Ծանր ճոպանները, որոնք նախապես տեղադրվել էին կամրջի ամրությունը ապահովելու նպատակով, աղճատում էին կամրջի դասական, պարզ տեսքը։ Այդ ճոպանները հեռացվեցին, իսկ ուժեղ քամիների խնդիրը լուծվեց կամրջի երկու կողմերում ավելացնելով եռանկյունաձև թեթև, ապակեպատ աերոդինամիկ «առագաստներ», որոնք «մասնատում» են քամին, երբ այն փչում է կամրջի վրայով[8]։ Բացի կամուրջներից, Օտմար Ամանը ղեկավարել է նաև Լինկոլնի թունելի նախագծման և կառուցման աշխատանքները։
-
Ջորջ Վաշինգտոնի կամուրջ
-
Բայոն
-
Թրիբորոու և Հել Գեյթ
-
Բրոնքս Ուայթսթոն
-
Ուոլթ Ուիթման
-
Թրոգս Նեք բրիջ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում Ամանը արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների, ներառյալ Թոմաս Ֆիթչ մրցանակը (1919 թ.) և Ազգային գիտության մեդալը (1964 թ.)[9][10][11][12]: 1962 թվականին Ջորջ Վաշինգտոնի կամրջի մուտքի մոտակա ավտոբուսի կանգառում տեղադրվեց Օտմար Ամանի բրոնզե կիսանդրին[5][13]։ Ի հիշատակ Ամանի ծննդյան հարյուրերորդ տարեդարձի, 1979 թվականի հունիսի 28-ին Վերազանո Նարոուս կամրջի մոտ տեղադրվեց հուշատախտակ[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 http://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=16
- ↑ 5,0 5,1 5,2 «Master Bridge Builder; Othmar Hermann Ammann». The New York Times. 1962 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Othmar Ammann, Engineer, Is Dead». The New York Times. 1965 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Frazier, Ian (November 13, 2007) Revamping the Bayonne Bridge to make space for megaships. The New Yorker.
- ↑ «A New Look for a Classic Bridge». MTA Bridges & Tunnels. 2003 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Thomas Fitch Rowland Prize Past Award Winners». American Society of Civil Engineers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Metropolitan Section Civil Engineer of the Year Award». ASCE Metropolitan Section. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Engineer Is Cited; Othmar Ammann to Be Feted for Lincoln Tunnel Work». The New York Times. 1960 թ․ հուլիսի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «The President's National Medal of Science: Recipient Details». National Science Foundation. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Rockland, Michael Aaron (2008). The George Washington Bridge: Poetry in Steel. New Brunswick, NJ: Rutgers University Press. էջ 89. ISBN 0-8135-4375-4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Othmar H. Ammann Memorial Plaque». ASCE Metropolitan Section. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աման և Ուիթնի Արխիվացված 2006-02-03 Wayback Machine
- Օտմար Ամանի փառքը։ Հանճարեղություն, կամքի ուժ և հազարավոր մղոններ պողպատալար օգտագործած Ջորջ Վաշինգտոնի կամուրջը
- Օտմար Ամանի փառքը։ Ջորջ Վաշինգտոն կամրջի նախագծի նկարագրություն
- Լուսանկար Արխիվացված 2004-08-03 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտմար Աման» հոդվածին։ |
|