Jump to content

Ուոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոտ
Ենթատեսակստյու
Առաջացման երկիր Եթովպիա
 Wat Վիքիպահեստում

Ուոտ (ամհարերեն՝ ወጥ) или цебхи (տիգ.՝ ጸብሒ), եթովպական և էրիթրեական ստյու, որը կարելի է պատրաստել հավի, տավարի, գառան մսի, տարբեր բանջարեղենի, համեմունքների (ինչպիսիք են բերբերեն և նիտեր կիբեն) և խառնուրդների միջոցով (հալած յուղ և համեմունքներ)։

Ուոտը որոշ հատկություններով տարբերվում է այլ մշակույթների ռագուից։ Թերևս ամենաակնհայտ տարբերությունը պատրաստման անսովոր տեխնիկան է․ ուոտի պատրաստումը սկսվում է թակած սոխը դանդաղ եփելով՝ առանց ճարպի կամ յուղի, չոր տապակի կամ կաթսայի մեջ, մինչև խոնավության մեծ մասի գոլորշիանալը։ Այնուհետև ավելացվում է ճարպ (սովորաբար niter kebbeh, հալված կարագ), իսկ սոխը և այլ անուշաբույր նյութեր տապակվում են նախքան մյուս բաղադրիչների ավելացվելը։ Այս մեթոդը հանգեցնում է այն բանին, որ սոխը վերածվում է համասեռ զանգվածի և խտացնում է ստյուն։

Ուոտը ավանդաբար ուտում են ինջերայի՝ տեֆից պատրաստված տորտիլայի հետ։ Կան ուոտի բազմաթիվ տեսակներ։ Հայտնի են դորո ուոտը և սիգա ուոտը (ամհարերեն՝ ሥጋ sigā), որոնք պատրաստվում են տավարի մսից։

Դորո ուոտը (ամհ՝ ዶሮ ወጥ dōr w wet', տիգրանիյա՝ TS tsebhi derhō), որը պատրաստվում է հավով և երբեմն պինդ խաշած ձվերով։ Էրիթրեայում և Եթովպիայում ամենատարածված ավանդական կերակուրն է, որը հաճախ ուտում են ինջերայով՝ ընդհանուր ամանից և զամբյուղից[1]։

Misir Wat-ը կամ Misir Wot-ը ոսպի ստյու է, որի հիմնական բաղադրիչները ներառում են մանրացված կարմիր ոսպ, սխտոր, սոխ և համեմունքներ։ Սա հայտնի վեգանական ուտեստ է, որը հաճախ ուղղափառ քրիստոնյաները պատրաստում են պահքի ժամանակ[2][3]։

Եթովպացի հրեաները ուտում է Դորո-ուոտի եբրայերեն տարբերակը, որը կոչվում է «սանբատ-ուոտ» («շաբաթօրյա ուոտ»)։ Սանբաթ ուոտը շաբաթի ավանդական ուտեստ է։ Միսը և կաթնամթերքը խառնելուց խուսափելու համար, որպես հալած յուղի փոխարեն կարելի է օգտագործել բուսական յուղ։ Կարելի է օգտագործել նաև եկիմեմ զեյեթ (նիտր կիբեի տեսակ), որը պատրաստված է բուսական յուղից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Levine, Donald N. Wax and Gold: Tradition and Innovation in Ethiopian Culture (Chicago: University Press, 1972), p. 132.
  2. Albala, Ken (2011 թ․ օգոստոսի 30). Food Cultures of the World Encyclopedia. ABC-CLIO. ISBN 9780313376269. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին – via Google Books.
  3. «An Ethiopian misir wot recipe with red lentils and vibrant, spicy flavor». The Washington Post. 2021 թ․ ապրիլի 21. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Sanbat Wat (Ethiopian Shabbat Stew)». ReformJudaism.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.