Եթովպական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերտավոր բանջարեղեն ինժերուի վրա։ Բնօրինակ ուտեստ Եթովպիայի և Էրիթրեայի համար

Եթովպիական խոհանոց, Եթովպիայի ժողովրդական ավանդական խոհանոց։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, այն բաղկացած է կծու բանջարեղենային և մսով պատրաստված ուտեստներից, որոնք տեղադրվում են ինժերու կոչվող մեծ կլոր, կծու բլիթների վրա` մոտ 50 սմ տրամագծով, պատրաստված թարմ ալյուրից։ Գդալների և պատառաքաղների փոխարեն օգտագործվում են բլիթներից պոկված կտորները։

Եթովպացիները գործնականում իրենց խոհանոցում չեն օգտագործում խոզի միս, և դա բնորոշ է ոչ միայն մուսուլմաններին, որոնց արգելվում է խոզի միս ուտել, այլև եթովպիական եկեղեցու քրիստոնյաներին, ովքեր հավատարիմ են Հին Կտակարանի արգելքին[1].:

Բացի դրանից՝ Եթովպիայի Ուղղափառ եկեղեցին սահմանում է մի քանի Պահք՝ ներառյալ չորեքշաբթի և ուրբաթ օրերը, բայց եթովպական խոհանոցը առատ է բուսական ուտեստներով։ Այդ պատճառով եթովպական խոհանոցը ներկայացնող ռեստորանները ճանաչում ունեն նաև այլ երկրների բուսակերների շրջանում։

Ավանդական ուտեստներ և մթերքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպական խոհանոցը հայտնի է նաև իր համեմունքներով։ Ամենատարածված համեմունքներն են զաֆրանը, ռեհանը, համեմը, մանանեխը, հիլը, կարմիր պղպեղը և ուրցը։

Հիմնական մսային կերակրատեսակներն են.

  • Կիտֆո
  • Բերբերե, միտմիտտա - համեմունքների հատուկ խառնուրդներ
  • Տիբս - տավարի կամ գառան մսի տապակած կտորներ, որոնք մատուցվում են կծու սոուսով
  • Դորո-վոտտ - հավ սիսեռի սոուսով
  • Ալչա - եթովպական խոհանոցի ավանդական ուտեստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эфиопия. Эфиопское христианство»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին։ Վերցված է 2017-08-03