Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Չղջիկներ
Լատիներեն անվանում
Eptesicus serotinus Schreber, 1774
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ, (լատին․՝ Eptesicus serotinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Բնակվում է մարդու բնակատեղիների մոտ՝ տարբեր շինությունների տանիքներում, նկուղներում, պատերի ճեղքերում, երբեմն՝ մոտակայքում գտնվող այրերում, ժայռաճեղքերում, ծառերի փչակներում՝ առանձնյակներով կամ փոքրաթիվ (3-12) խմբերով։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 65-75 մմ է, պոչինը՝ 44-54 մմ, նախաբազկինը՝ 52 մմ, կենդանի զանգվածը՝ 10 գ։ Ականջները լայն են ու բարձր, միջին ականջը (կոզելոկ) իր միջին հատվածում նկատելի լայնացած է։ Մարմնի վերին մասը միագույն է՝ թույլ արտահայտված մուգ դարչնավունից հարդադեղնակարմրավուն։ Մռութի վրա առանձնացված է նոսր մազածածկով մաշկային մուգ գոյացություն՝ «դիմակ»։ Թռիչքի է դուրս գալիս ուշ երեկոյան։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է թիթեռներով, մոծակներով, բզեզների փափուկ (փորի) մասերով։ Հունիսին ծնում է 1 ձագ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]