Jump to content

Ունայնություն ունայնությանց (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ունայնություն ունայնությանց
ռուս.՝ Суета сует
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլլա Սուրիկովա
ԴերակատարներԳալինա Պոլսկիխ, Մհեր Մկրտչյան և Լեոնիդ Կուրավլյով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն87 րոպե

«Ունայնություն ունայնությանց» (ռուս.՝ Суета сует), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ալլա Սուրիկովայի կողմից Մոսֆիլմ կինոստուդիայում 1979 թվականին[1][2]։

Բորիս Իվանովիչը, որ արդեն տարիքն առած մարդ է, երկար տարիների ընտանեկան կյանքից հետո տարվել է այլ կնոջով և հեռացել ընտանիքից։ Նրա նախկին կինը՝ Մարինա Պետրովնան, ՔԿԱԳ-ի վարիչ է, ծանր է տանում բաժանումը։ Խնդիրներից ուշադրությունը շեղելու համար նա որոշում է նավով գնալ ճամփորդության դեպի Կիժի, բայց ուշանում է նավից։ Նրա դուստրը՝ Նատաշան, մտածելով, որ մայրը Կիժիում է, որոշում է գնալ Նովգորոդ՝ իր փեսացուի մոտ։ Տանը չգտնելով դստերը՝ մայրը գնում է նրան որոնելու Նովգորոդում, և նրան ետևում է նախկին ամուսինը։ Այնուհետև հանգամանքները դասավորվում են այնպես, որ Բորյան հասկանում է, թե ինչ է կորցնում՝ հեռանալով իր սիրելի կնոջից։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գալինա Պոլսկիխ - Մարինա Պետրովնա
  • Ֆրունզիկ Մկրտչյան - Բորիս Իվանովիչ (տիտրերում նշված է որպես Ֆրունզե Մկրտչյան)
  • Լեոնիդ Կուրավլյով - Վոլոդյա
  • Աննա Վարպախովսկայա - Լիզա
  • Սվետլանա Պետրոսյանց - Նատաշա
  • Սերգեյ Իվանով - Վասյա
  • Լեոնիդ Խարիտոնով - Յակով Անդրեևիչ
  • Լյուդմիլա Իվանովա - Սերաֆիմա Իլյինիչնա
  • Յանա Պոպլավսկայա - Լիդկա, Վասյայի քույրը
  • Նատալյա Կրաչկովսկայա - Վարվառա
  • Բորիսլավ Բրոնդուկով - Սերգիենկո

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալլա Սուրիկովա
  • Բեմադրող օպերատոր՝ Վսևոլոդ Սիմակով
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Ֆիլիպով
  • Կոմպոզիտոր՝ Բոգդան Տրոցյուկ[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]