Ումբերլիտո Բորժես
![]() | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1980[1] (39 տարեկան) | |||||
Ծննդավայր | Սալվադոր, Բրազիլիա | |||||
Հասակ | 176 սմ | |||||
Քաշ | 75 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||
Համար | 19 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ումբերլիտո Բորժես Թեյշեյրա կամ պարզապես Բորզես (պորտ.՝ Humberlito Borges Teixeira, հոկտեմբերի 5, 1980[1], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլիացի ֆուտբոլիստ, «Պոնտե Պրետա» ակումբի հարձակվող:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 23 տարեկանը Ումբերլիտո Բորժեսը խաղացել է ստորին լիգաների ակումբներում: 2004 թվականին հանդես է եկել «Սան Կաետանո» ակումբի կազմում, որը այդ ժամանակ Բրազիլիայում ամենաուժեղ ակումբներից էր:
2005 թվականի «Պարանայի» կազմում դարձել է 19 գոլի հեղինակ և ճանաչվել Բրազիլիայի առաջնության երկրորդ ռմբարկու՝ միայն երեք գոլով հետ մնալով Ռոմարիոյից: Այնուհետև ֆուտբոլիստը կարճ ժամանակով մեկնել է Ճապոնիա, որտեղ դարձել է 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու:
Բրազիլիա վերադառնալուց հետո Բորժեսն սկսել է խաղալ «Սան Պաուլոյում»: 2007 թվականին 7 գոլ է հեղինակել ազգային առաջնությունում, ինչը նրան թույլ է տվել կիսել իր ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը Դագոբերտոյի և Ռոժերիո Սենիի հետ:
2008 թվականին Բորժեսը 10 գոլ է խփել Պաուլիստա լիգայում: Բացի այդ, Բրազիլիայի 2008 թվականի առաջնությունում խաղացողը 16 գոլ է խփել: Նույն տարվա նոյեմբերի 8-ին առաջին անգամ ձևակերպել է հեթ տրիկ «Պորտուգեզա» ակումբի դեմ խաղում: «Սան Պաուլոն» դարձել է Բրազիլիայի չեմպիոն, իսկ Բորժեսն ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում՝ ստանալով Արծաթե գնդակ:
2009 թվականին Բորժեսը դերձել է իր ակումբի լավագույն ռմբարկուն Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում: Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Սան Պաուլոն» գլխավորել էր «Սերիա Ա» մրցաշարային աղյուասկը:
2010 թվականին Բորժեսը տեղափոխվել է «Գրեմիո» իր թիմակից Լեանդրոյի հետ միասին: «Գրեմիոյի» կազմում իր նորամուտը կատարել է «Պելոտաս» ակումբի դեմ խաղում։
2011 թվականի մայիսի 30-ին նա «Սանտոս» ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը[2]։ 2012 թվականի հուլիսի 5-ին Բորժեսը խզել է պայմանագիրը «Սանտոսի» հետ[3]:
2012 թվականի հուլիսի 10-ին խաղացողը «Քրուզեյրոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2014 թվականի վերջը[4]: 2012 թվականի հուլիսի 15-ին հարձակվողը կատարել է իր նորամուտն ակումբի կազմում՝ մասնակցելով Բրազիլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Գրեմիոյի» դեմ խաղին[5]: 2012 թվականի հուլիսի 22-ին Բրազիլիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղի 44-րդ րոպեին Բորժեսը հեղինակել է խաղի միակ գոլը, որ նրա առաջին գոլն էր Բելու Հորիզոնտիի ակումբի կազմում[6]: Բորժեսն օգնել է իր թիմին դառնալ Բրազիլիայի չեմպիոն 2013 թվականին:
2011 թվականի սեպտեմբերի 28-ին Բորժեսը կատարել է իր նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ամերիկայի Սուպերկլասիկոյին ընդդեմ Արգենտինայի հավաքականի․ Բորժեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ հանդիպման 73-րդ րոպեին նրան փոխարինել է Ֆրեդը[7]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թիմը
- Բրազիլիայի չեմպիոն]] (4) – 2007, 2008, 2013, 2014
- Պաուլիստա լիգայի չեմպիոն (1) – 2012
- Մինեյրո լիգայի չեմպիոն (1) – 2014
- Անձնական
- Արծաթե գնդակ Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի մասնակցին (1) – 2008
- Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2011
- Ճապոնիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու (1) – 2006
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Santos FC oficializa contratação do atacante Borges» (պորտուգալերեն)։ Site oficial do Santos FC։ 30.05.2011։ Վերցված է 10 August 2011
- ↑ «Borges não é mais atleta do Santos FC» (պորտուգալերեն)։ Site oficial do Santos FC։ 5.07.2012։ Վերցված է 25 July 2012
- ↑ «Cruzeiro apresenta o atacante Borges na tarde desta terça-feira» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 10.07.2012։ Վերցված է 25 July 2012
- ↑ «Cruzeiro é derrotado pelo Grêmio-RS no Independência» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 15.07.2012։ Վերցված է 25 July 2012
- ↑ «Com gol de Borges, Cruzeiro bate o Flamengo no Independência: 1 a 0» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 22.07.2012։ Վերցված է 25 July 2012
- ↑ «Argentina perdió 2:0 con Brasil en Belém» (իսպաներեն)։ Asociación del Fútbol Argentino։ 28.09.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 6 December 2011