Ուլյան Փիրումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլյան Փիրումով
Ուլյան Փիրումով.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26, 1931(1931-10-26)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 24, 2015(2015-02-24)[1] (83 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Ուլյան Հայկի Փիրումով (հոկտեմբերի 26, 1931(1931-10-26), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2015(2015-02-24)[1], Մոսկվա, Ռուսաստան), գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1976)։ ՌԳԱ թղթակից անդամ (1997)[3]։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյան Փիրումովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի № 276 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը, միաժամանակ` Մոսկվայի ֆիզիկատեխնիական ինստիտուտ, որն ավարտել է 1955 թվականին։ 1955-1976 թվականներին աշխատել է Ջերմային շարժընթացների գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես ինժեներ, ապա` ավագ ինժեներ, բաժանմունքի պետ, 1976 թվականից` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ[4][5]։

1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1969 թվականին` դոկտորական, 1976 թվականին Փիրումովին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1997 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ «մեխանիկա և մեքենաշինություն» մասնագիտությամբ։

Աշխատանքները վերաբերում են գազադինամիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի խնդիրներում հաշվողական մաթեմատիկայի կիրառմանը, բարդ համակարգերի նմանարկային մոդելամորման կիրառական ծրագրերի փաթեթների ստեղծմանը, հրթիռային ծայրափողակների տեսության հակադարձ խնդիրների լուծման եղանակների մշակմանը, օդային ավազանը թունավոր բաղադրամասերով աղտոտումից պաշտպանման հարցերին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2015 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1979, 1987)
  • Ն. Ե. Ժուկովսկու անվան մրցանակակիր (1964)
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14627
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «Пирумов Ульян Гайкович. | ИС АРАН»։ isaran.ru։ Վերցված է 2017-07-02 
  4. «Пирумов Ульян Гайкович - 8 факультет МАИ»։ mai8.ru։ Վերցված է 2017-07-02 
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005