Jump to content

Ուլիանա Սինեցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլիանա Սինեցկայա
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1996(1996-03-29) (28 տարեկան)
ԾննդավայրYugorsk, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
 Ulyana Sinetskaya Վիքիպահեստում

Ուլիանա Յանովնա Սինեցկայա (մարտի 29, 1996(1996-03-29), Yugorsk, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, Ռուսաստան), ռուս երգչուհի։ «Մանկական Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ»-ի եզրափակիչ փուլի մասնակից, «Ռուսաստանի ձայնը» և «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական շոուների մասնակից։ 2018 թվականից «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի մարտի 29-ին Յուգորսկում[1]։ 2006 թվականին Սինիցկին տեղափոխվել է Եկատերինբուրգ[2]։ 5 տարի զբաղվել է վոկալով և սովորել է № 2 մանկական երաժշտական դպրոցում[3]։ Սովորել է Դիագիլևի ճեմարանում։ 2014 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսական կրթական ակադեմիա՝ ընտրելով հոգեբանի մասնագիտությունը։ «Բեմը առաջին հերթին մարդիկ են, շփումները։ Եվ այստեղ առանց հոգեբանության չի լինի», կարծում է Ուլիանան[4][5]։

2006 թվականին դարձել է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ընտրության եզրափակչի մասնակից[6]։ 2008 թվականի փետրվարին հաղթել է «Ռիթմի տիրակալներ»-ը փառատոնում[3]։ Նույն թվականին դարձել է «Փոքրիկ փոխ-մինի-միսս աշխարհ»-ի տիտղոսակիր՝ ներկայացնելով Եկատերինբուրգ-Fashion մոդելային գործակալությունը[7]։ 2011 թվականին ընդգրկվել է «Ռուսական մարգարիտ» մրցույթի հաղթողների եռյակում (միջին խումբ)՝ ներկայացնելով Եկատերինբուրգը։ Հաղթողներին հնարավորություն է տրվել Գերմանիայի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու[8]։ Մասնակցել է «Ուրալյան աղբյուրներ» փառատոնին[9]։

2012 թվականին պայմանագիր է կնքել «Universal studios»-ի հետ, ձայնագրել է ալբոմ և թողարկել՝ տեսահոլովակ[10][11]։ Հոկտեմբերի 25-ին «Ձայնի մոգություն 2012» էստրադա-ջազային վոկալի IV Համառուսաստանյան հեռուստատեսային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը[12]։ 2013 թվականին արժանացել է «5+» մրցանակի՝ «Վոկալիստ» անվանակարգում[13]։ Նոյեմբերի 1-ին ելույթ է ունեցել Կրեմլի պալատի բեմում՝ Ալեքսանդր Նովիկովի (Ուրալի էստրադայի պետական թատրոնի ղեկավարը, որի մենակատարուհին էր այդ ժամանակ[14]) հոբելյանական երեկոյին[15]։

2014 թվականին ներկայացրել է «Ռուսաստանի ձայնը» երաժշտական շոուն[16]։ Նրա ուսուցիչն էր Ալեքսանդր Գրադսկին[14]։

2017 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Նոր աստղերի ֆաբրիկա» նախագծին՝ Վիկտոր Դրոբիշայի ղեկավարությամբ[17]։ 2017 թվականի հոկտեմբերի 22-ի հաշվետու համերգի արդյունքներով[18] պետք է լքեր նախագիծը, սակայն Ֆիլիպ Կիրկորովը, որը հրավիրված էր որպես հյուր, պնդել է, որ աղջկան թողնեն[19]։ 2017 թվականի դեկտեմբերին եղել «CASH» փոփ-խմբի մենակատարը, առաջնաելույթը կայացել է «Նոր աստղերի ֆաբրիկա»-ի ավարտական գալա-համերգի ժամանակ։ 2018 թվականի գարնանը խումբը ցրվել է[20]։

2018 թվականից՝ «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի է[21]։ Բացի Սինեցկայայից, այդ խմբի անդամներից են՝ Էրիկա Գերցեգը և Օլգա Մեգանսկին[22]։ 2020 թվականի նոյեմբերին Կոնստանտին Մելաձեն ներկայացրել է խմբի նոր կազմը, որը երկու երրորդով փոփոխված էր, սակայն Ուլիանա Սինեցկայան պահպանել է իր տեղը կոլեկտիվում[23]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեներգչի կարիերա

  • «Лети» (2017)
  • «Ула, Ула-ла» (2017)

«CASH» խմբի կազմում

  • «Деньги» (2017)
  • «Вдох, пульс, ритм» (2018)

«ՎԻԱ Գրա» խմբի կազմում

  • «Я полюбила монстра» (2018)
  • «ЛюбоЛь» (2019)
  • «1+1» (2019)
  • «Рикошет» (2020)
  • «Антигейша 2021» (2021)
  • «Родниковая вода» (2021)
  • «Манекен» (2021)

Տեսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՎԻԱ Գրա» խմբի կազմ

Տարի կլիպ ռեժիսոր
2018 Я полюбила монстра Խինդրեկ Մաասիկ
2019 ЛюбоЛь Զաուր Զասեեվ
1+1 Սերգեի Սալոդկի
2020 Рикошет Ստանիսլավ Մառոզով
2021 Манекен Ալան Բադոև

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից հարաբերությունների մեջ է ուկրաինացի երգիչ Alekseev-ի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Апрель — месяц национального арабского наследия». share.america.gov (ռուսերեն). Государственный департамент США. 2022 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Уроженка Югорска Ульяна Синецкая вошла в состав группы "ВИА Гра"». ugra-news.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 Элина Кержковская "Магия звука" и "Властелины ритма" // Вечерний Екатеринбург : газета. — 2008. — № 42.
  4. «DNI Haines Statement on the President's Intent to Nominate Christine Abizaid as NCTC Director». dni.gov (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. Ольга Бехтольт. «Ульяна Синецкая, «Голос-3» на Первом канале». www.wday.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Christine S. Abizaid». Министерство обороны США (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Open Hearing: Nomination of Christine Abizaid to be Director of National Counterterrorism Center of the Director of National Intelligence (DNI) and the Nomination of Robin Ashton to be Inspector General of the Central Intelligence Agency (CIA)». Senate Select Committee on Intelligence (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  8. Josh Meyer. «Senate confirms first female director of the US National Counterterrorism Center». USA TODAY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  9. Barnes, Julian E. (2021 թ․ ապրիլի 12). «Biden chooses a former Pentagon official to run the National Counterterrorism Center». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  10. «NCTC Director Christy Abizaid talks about bringing authentic self to workplace». www.odni.gov. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  11. «Counterterrorism Chief Christy Abizaid on top terror threats - "Intelligence Matters"». CBS News (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  12. «Финальные аккорды «Магии звука»». ekaterinburg.bezformata.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. ««Золотые цилиндры» раздавали в воскресенье в Театре эстрады » apelcin.ru - ИА «Апельсин»: новости культуры, науки, искусства и образования г. Екатеринбург и Свердловская область». apelcin.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. 14,0 14,1 «Екатеринбургская красавица Ульяна Синецкая проиграла в шоу "Голос" украинскому участнику». www.e1.ru (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. NovikRecords (2014 թ․ հունվարի 29). «Ульяна СИНЕЦКАЯ, "Школьный роман"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Голос 3 сезон / The Voice Russia (2014 թ․ սեպտեմբերի 12). «Ульяна Синецкая "Белый снег" - Голос 3 сезон». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. «"Новая Фабрика звезд" открылась на "Муз-ТВ"». www.intermedia.ru. 2017 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  18. МУЗ-ТВ (2017 թ․ սեպտեմբերի 25). «Ульяна Синецкая — Лети. Новая Фабрика Звезд». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «На «Новую Фабрику звезд» пришла новая участница: чем еще запомнился 7-й отчетный концерт телешоу». www.wmj.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  20. «5 фактов об Ульяне Синецкой». muz-tv.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. «Привлекает лишь одна: Константин Меладзе назвал причину ухода двух солисток «ВИА Гры»». Вечерняя Москва (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «Секреты группы "ВИА Гра". О чем еще мы не знали». РИА Новости (ռուսերեն). 20191221T0800. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. ««Годится мне во внучки»: Меладзе представил новый состав группы «ВИА Гра»». Вечерняя Москва (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.