Ուիլյամ Տորնտոն
| Ուիլյամ Տորնտոն | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 20, 1759[1][2][3] |
| Ծննդավայր | Jost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
| Մահացել է | մարտի 28, 1828[1][2] (68 տարեկան) |
| Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Կրթություն | Էդինբուրգի համալսարան և Աբդերինի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Cadmus; or, a Treatise on the Elements of Written Language? |
| Պարգևներ | |
| Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4] |
Ուիլյամ Տորնտոն (англ. William Thornton, մայիսի 20, 1759[1][2][3], Jost Van Dyke, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն - մարտի 28, 1828[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի ճարտարապետ, բժիշկ, նկարիչ և գյուտարար, ունիվերսալ գիտելիքների և կարողությունների տեր մարդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Տորնտոնը ծնվել է 1759 թվականի մայիսի 20-ին։ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում սովորել է բժշկություն։ 1787 թվականին մեկնել է ԱՄՆ։ Լինելով Վաշինգտոնի Կապիտոլիումի առաջին ճարտարապետը՝ համբավ է ձեռք բերել։ 1793 թվականի հուլիսի 25-ին նրա նախագիծը հաղթել է քննարկման ներկայացված 17 առաջարկից կազմված մրցույթում։ Ուիլյամ Տորնտոնն արժանացել է 500 ԱՄՆ դոլար դրամական պարգևի։
Տորնտոնի կողմից իրականացված այլ ճարտարապետական նախագծերից են Ֆիլադելֆիայի «Library Company»-ի և Վաշինգտոնի «Octagon House»-ի շենքերը, որտեղ 1898 թվականից տեղակայված է Ճարտարապետության ամերիկյան ինստիտուտը։
1792 թվականի հունիսի 1-ից մինչև իր մահը՝ 1828 թվականը, Տորնտոնը գլխավորել է նաև ԱՄՆ-ի արտոնագրային բյուրոն (եղել է նրա առաջին սուպեր ինտենդանտը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1346-thornton-william
- ↑ Notable Names Database — 2002.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տորնտոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 20 ծնունդներ
- 1759 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1828 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ամերիկացի նկարիչներ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի գյուտարարներ
- Անգլիացի ճարտարապետներ
- Անգլիացի նկարիչներ
- Բրիտանացիներ