Ուիլյամ Հեբինգթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հեբինգթոն
Ծնվել էնոյեմբերի 4, 1605(1605-11-04)
ԾննդավայրՎուստերշիր, Անգլիա
Վախճանվել էնոյեմբերի 30, 1654(1654-11-30) (49 տարեկան)
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և պատմաբան
Լեզուանգլերեն

Ուիլյամ Հեբինգթոն (նոյեմբերի 4, 1605(1605-11-04), Վուստերշիր, Անգլիա - նոյեմբերի 30, 1654(1654-11-30)), 17-րդ դարի անգլիացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Հեբինգթոնը ծնվել է 1605 թվականի նոյեմբերի 4-ին Հինդլիպ Հոլում (անգլ.՝ Hindlip Hall) Անգլիայի արևմուտքում գտնվող Worcestershire կոմսությունում՝ կաթոլիկ ընտանիքում։ Կրթություն է ստացել Փարիզ քաղաքում և St Omer Colleges-ում[1]։

«Կաստարա» քնարական բանաստեղծությունների ժողովածուում նա գովերգում է իր սիրելիին այն ժամանակվա համար հազվագյուտ մաքրության Նազելի, մեղեդային բանաստեղծություններում։ «Castara»-ն, որը տպագրվել է 1634 թվականին, բաղկացած է երեք մասից. Առաջինում Castara-ն երգվում է որպես բանաստեղծի հարսնացու, երկրորդում՝ որպես կին; երրորդ մասը բաղկացած է բացառապես կրոնական թեմաների շուրջ մտորումներից։ Առաջին մասը տեղ-տեղ հիշեցնում է Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները[2]։

1640 թվականին գրել է «Արագոնի թագուհին» («The Queen of Arragon») տրագիկոմեդիան, որը, առանց հեղինակի համաձայնության, հրատարակել է նրա հարազատներից մեկը։

Ուիլյամ Բաբինգթոնը մահացավ 1654 թվականի նոյեմբերի 30-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Habington, William (անգլ.)
  2. Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907). «Гебингтон, Вилльям». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]