Ուիլյամ Բոյդ Ուոթերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Բոյդ Ուոթերսոն
Ծնվել էհուլիսի 5, 1958(1958-07-05)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՔենյոն քոլեջ
ԵրկերCalvin and Hobbes?
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ և կոմիքսների արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
grand prix de la ville d'Angoulême? Ադամսոն մրցանակ Max & Moritz Prize? Reuben Award? և Յելլոու Քիդ մրցանակ
Ստորագրություն
Bill-Watterson-Signatur 2 II.png
Bill Watterson Վիքիպահեստում

Ուիլյամ Բոյդ Ուոթերսոն (անգլ.՝ William Boyd Watterson, հուլիսի 5, 1958(1958-07-05)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի կոմիքսների նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Բոյդ (Բիլ) Ուոթերսոնը ծնվել է արտոնագրային հավատարմատարի ընտանիքում: 1965 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Օհայո նահանգի Չագրին Ֆոլզ: Մանկուց նա հետաքրքրված է եղել կոմիքսներով, իր առաջին կոմիքսը նկարել է ութ տարեկան հասակում[4]: 1976-1980 թվականներին սովորել է Քենիոն քոլեջում, որտեղ ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան: Իր ուսման ընթացքում մշտապես նկարել է կոմիքսներ քոլեջի պատի թերթերին [5]: Ուսումն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես քաղաքական գրախոս «Cincinnati Post» թերթում, ապա՝ գովազդային գործակալությունում, բայց հետո որոշել է իր կյանքը նվիրել կոմիքս նկարելուն: Նրա «Calvin and Hobbs» կոմիքսի առաջին համարը թողարկվել է 1985 թվականի նոյեմբերի 18-ին: Նա վայելել է հսկայական հեղինակություն, բայց տաս տարի անց դրա թողարկումը դադարեցվել է հեղինակի նախաձեռնությամբ, քանի որ, ըստ Ուոթերսոնի, այն «հասավ այն ամենի, ինչ կարող էր»[6]: Ուոթերսոնը հայտնի է նաև որպես հեղինակային իրավունքի ուժեղ ջատագով, նա կտրականապես արգելել է թողարկել իր կոմիքսների հետ կապված որևէ հարակից արտադրանք[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lambiek.net/artists/w/watterson.htmLambiek, 1999.
  2. 2,0 2,1 https://www.bedetheque.com/auteur-638-BD-.html (ֆր.)
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. Tim Hulsizer (2002)։ «A Short Biography of Bill Watterson» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին։ Վերցված է 2009-09-01 
  5. Nevin Martell (2009). Looking for Calvin and Hobbes: The Unconventional Story of Bill Watterson and His Revolutionary Comic Strip (անգլ.). Continuum.
  6. John Campanelli (February 1, 2010)։ «Bill Watterson, creator of beloved 'Calvin and Hobbes' comic strip looks back with no regrets»։ The Plain Dealer (անգլերեն)։ Վերցված է 2010-02-01 
  7. Bill Watterson (October 27, 1989)։ «The Cheapening of the Comics»։ Festival of Cartoon Art, Ohio State University (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-10-ին։ Վերցված է 2014-07-13