Ուիլիամ Սեբոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիամ Սեբոկ
William Lawrence Sebok
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համակարգչային գիտնական
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1981)[1]
Գիտական ղեկավարJohn Beverley Oke?[1]

Ուիլիամ Սեբոկ (անգլ.՝ William Lawrence Sebok, ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։

1973 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանի ֆիզիկայի բաժինը, ապա 1982 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է աստղագիտության դոկտորի կոչում։ Մինչև 1986 թվականը աշխատել է Փրինսթոնի համալսարանում և մինչև 1988 թվականը Մերիլենդի համալսարանում։ Դրանից հետո երկու տարի աշխատել է Հաբլ աստղադիտակի գիտահետազոտական ինստիտուտում, Բալթիմորում։ 1990 թվականին վերադարձել է Մերիլենդի համալսարան։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով 1977 թվականին հայտնաբերել է երկու աստերոիդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)doi:10.7907/179J-3364
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]