Ուեսթ Ջորդան
Բնակավայր | ||
---|---|---|
Ուեսթ Ջորդան | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Սոլթ Լեյք շրջան | |
Հիմնադրված է | 1849 թ. | |
Մակերես | 83,717638 կմ², 84,063254 կմ² | |
ԲԾՄ | 1333±1 մետր | |
Բնակչություն | ▲116 961 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 801 | |
Պաշտոնական կայք | westjordan.utah.gov | |
| ||
Ուեսթ Ջորդան (անգլ.՝ West Jordan), քաղաք ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք շրջանում։ 2010 թվականին քաղաքում ապրում էր 103 712 մարդ։ Ուեսթ Ջորդանը նահանգի՝ բնակչության թվով չորրորդ քաղաքն է։ Անվանակոչվել է քաղաքի սահմաններով հոսող Ջորդան գետի պատվին։
Համաձայն ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքի մակերեսը կազմում է 80 կմ²։ Քաղաքի արևմտյան կողմից ձգվում է Օկեր լեռնաշղթան, արևելյան կողմից՝ հոսում է Ջորդան գետը։
Քույր քաղաքը Ռուսաստանի Վոտկինսկ քաղաքն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեսթ Ջորդանը Յուտայի՝ Սոլթ Լեյք Սիթիից հետո հիմնադրված առաջին բնակավայրերից է։ Հիմնադրվել է 1848 թվականին։ Առաջին բնակիչները եղել են Մարիուս Էնսայնի, Թոմաս Բաթերֆիլդի և Սեմյուել Էգբերտի ընտանիքները։ 1850 թվականին կառուցվել է ջրանցք Ջորդան գետի վրա, որը ջրաղացն ապահովել է ջրով։ Ուեսթ Ջորդանում կառուցվել է շաքարի ֆաբրիկա։ 1941 թվականին քաղաքը բնակեցվել է մինչև 2000 մարդուց կազմված բնակչությամբ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1950 | 2107 | — | |
1960 | 3009 | 428% | |
1970 | 4221 | 403% | |
1980 | 27 192 | 5442% | |
1990 | 42 892 | 577% | |
2000 | 68 336 | 593% | |
2010 | 103 712 | 518% | |
2018 (est.) | 116 046 | 119% |
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ուեսթ Ջորդանի բնակչությունը կազմում էր 103 712 մարդ (նրանցից 49,7 %-ը տղամարդ և 50,3 %-ը՝ կին), քաղաքում կար 29 849 տնային տնտեսություն և 24 768 ընտանիք։ Ռասսայական կազմը․ սպիտակամորթներ՝ 82,4 %։ 17,7 %-ը ունեն լատինոամերիկյան ծագում[3]։
Քաղաքի բնակչությունը ըստ տարիքային կազմի՝ ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, տեղաբաշխվել է հետևյալ կերպ․ 35,2 %՝ 18 տարեկանից ցածր բնակիչներ, 4,2 %՝ 18-21 տարեկան, 56,0 %՝ 21-65 տարեկան և 4,6 %՝ 65 տարեկան և բարձր։ Բնակչության միջին տարիքը՝ 28,2 տարեկան։ Ուեսթ Ջորդանում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 98,9 տղամարդ, ընդ որում 100 չափահաս կնոջ արդեն բաժին էր ընկնում նույն տարիքի 96,3 տղամարդ[3]։
29 849 տնային տնտեսությունների 83,0 %-ը իրենցից ներկայացնում էին ընտանիքներ․ 65,7 %-ը՝ միասին ապրող ամուսնական զույգեր (38,8 %-ը՝ անչափահաս երեխաներով), 12,0 %-ը՝ առանց ամուսինների ապրող կանայք և 5,3 %՝ առանց կանանց ապրող տղամարդիկ։ 17,0 %-ը ընտանիք չունեին։ Միջինում տնային տնտեսությունները վարում էր 3,46 մարդ, իսկ ընտանիքը՝ միջինում 3,78 մարդ։ Միայնակ էր ապրում բնակչության 12,7 %-ը, 3,0 %-ը կազմում էին միայնակ ծեր մարդիկ (65 տարեկանից բարձր)[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին 16 տարեկանից բարձր 80 602 մարդուց աշխատանք ունեին 57 336-ը։ Ընդ որում տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմում էր 49 581 ԱՄՆ դոլար, ի տարբերություն կանանց 36 280 դոլարի։ 2017 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվում էր 76 854 $, ընտանեկան տնտեսությամբ՝ 72 083 $։ Բնակչության մեկ շնչի եկամուտը՝ տարեկան 25 375 $։ Ուեսթ Ջորդանի ընտանիքների ամբողջ թվի 5,3 %-ը և բնակչության ամբողջ թվի 7,5 %-ը մարդահամարի պահին գտնվում էր աղքատության շեմին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «West Jordan». Utah History Encyclopedia. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.