Ուենուկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուենուկուն՝ ծիածանի աստված:

Ուենուկու, մաորիներների դիցաբանության մեջ ծիածանի աստված։ Նա մասնավորապես ավելի հատուկ է Տաինուի ցեղերի մոտ։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուենուկուի մասին լեգենդը նման է շատ այլ անհետացող սիրեցյալների պատմություններին, ինչպիսիք են Պսիքեն կամ Գեղեցկուհին և Հրեշը։

Մի օր, վաղ առավոտյան, Ուենուկուն որսի ժամանակ տեսնում է մի գեղեցիկ աղջկա։ Թվում էր, թե նա հյուսված էր առավոտվա մառախուղից։ Նա համոզում է աղջկան մնալ և խոսել իր հետ, իսկ հետո խնդրում, որ գնա, բայց ամեն գիշեր գա այդ նույն վայրը։ Ահա այսպես նրանք հանդիպում էին ամեն գիշեր և սիրահարվում իրար։ Աղջիկն ամեն գիշեր գալիս էր պայմանավորված վայրը, սակայն լուսաբացին, մշուշոտ կույսը ստիպված է լինում լքել Ուենուկուին և գնալ իր տուն, որը գտնվում էր երկնքում։ Վերջիվերջո, նա համաձայնվում է դառնալ Ուենուկուի կինը մի պայմանով, այն է, որ նա ոչ մեկին դրա մասին չպետք է պատմի։

Մի քանի ամիս նրանք ապրում են երջանիկ, սակայն, ինչպես միշտ, նա գալիս է գիշերները, իսկ լուսաբացին՝ անհետանում։ Որոշ ժամանակ անց ծնվում է նրանց դուստրը։ Ուենուկուի ընկերները չէին հավատում կնոջ և դստեր գոյությանը։ Նա փորձում էր բացատրել նրանց, որ ամեն առավոտ նա անհետանում է, իսկ ընկերները նրան խորհուրդ են տալիս փակի տակ պահել նրա և փակել բոլոր դռներն ու լուսամուտները, որպեսզի աղջիկը չկարողանա տեսնել առավոտվա ծագող արևը։ Նա համաձայնեց նրանց հետ, բայց մշուշոտ կույսը բացահայտում է խաբեությունը և լքում նրան։

Ուենուկուն թափառում է ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի գտնի իր սիրեցյալին և իր դստերը։ Երբ երկնքի հայր աստված Ռանգին տեսնում է միայնակ, և արդեն ծերացած Ուենուկուին, խղճում է նրան և դարձնում ծիածան, որպեսզի նա կարողանա հասնել երկնքին՝ իր հարազատների մոտ։

Արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի Տե Ավամուտու թանգարանում գտնվում է մի մեծ քար, որում, ըստ իրենց հավատքի, ապրում է Ուենուկուի հոգին։ Տեղի լեգենդը փաստում է այն մասին, որ Ուենուկուի հոգին այստեղ է բերվել Տաինուի ցեղերի կողմից կանոեով։ Իր ծիսական նշանակության պատճառով, քարը լուսանկարելու համար անհրաժեշտ է ստանալ Մաորիներ կառավարության թույլատվությունը, այլապես այն նկարել արգելված է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]